2010-01-30

Թուրքիայի դպրոցական դասագրքերից հանվել է «Արարատ» անվանումը

Թուրքական դպրոցական դասագրքերում Արարատ լեռը ներկայացվում է միայն «Աղրը Դաղը» անունով:

Թուրքիայի կրթության նախարարության կողմից 2007թ. պատրաստված և հրատարակված 11-րդ դասարանի համար նախատեսված աշխարհագրության դասագրքում բիբլիական լեռը ներկայացվում էր ոչ թե «Աղրը Դաղը», այլ հենց «Արարատ» անունով (Արարատ լեռան պաշտոնական անվանումը Թուրքիայում Աղրը Դաղը է):

«Ֆըրաթ» գործակալության փոխանցմամբ` այդ քայլի դեմ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Թուրքիայի ազգայնական շրջանակները: Թուրքիայի կրթության և գիտության ոլորտի աշխատողների արհմիության նախագահ Իսմայիլ Քոնջուքը հայտարարել էր, թե երկրի կրթության նախարարությունը նման կերպ նպաստում է հայկական քարոզչությանը:
«Աններելի է նախարարության կողմից հավանություն ստացած աշխարհագրության դասագրքում տեղ գտած այդ վրիպակը, քանի որ «Արարատ» անվանումը մեր օրերում դարձել է այսպես կոչված Հայոց ցեղասպանության խորհրդանիշ»,- հայտարարել էր Քոնջուքը:

Հարցին միջամտել էր նաև Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը և կրթության նախարարից պահանջել էր բացատրություններ տալ կատարվածի համար:

Այդ ամենից հետո Թուրքիայի կրթության նախարարությունը հավաքել է դասագրքերը և «Արարատ» անվանումը փոխարինել «Աղրը Դաղը»-ով:

«Քանի որ գրքում զետեղված քարտեզը հստակ չէր պատկերված, այդ բառը չէր հասկացվում: Երկրորդ ուսումնասիրության ժամանակ ամեն ինչ պարզ դարձավ, և նոր հրատարակության մեջ արդեն գրվեց «Աղրը Դաղը» անվանումը: Նահանգապետարաններն այս ամսին իրազեկել են մեր դպրոցներին»,- հայտարարել է Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն:

Ավելի վաղ թուրքական ազգայնական շրջանակները բողոքում էին Google-Earth-ի կողմից «Արարատ» անվանումը գործածելու դեմ և պահանջում, որպեսզի հարցին միջամտի Թուրքիայի կրթության նախարարությունը:


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs