2010-01-26

Պատմական Հայաստանի քարտեզը կատաղեցրել է թուրք դիվանագետին

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցներից մեկը, որի անունը չի նշվում, վրդովվել է` տեսնելով պատմական Հայաստանի քարտեզը ԱՄՆ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի կազմակերպած «Հայ-թուրքական Արձանագրությունները. իրողություններն ու միֆերը» խորագրով սեմինարի ժամանակ:


«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, թուրքական դեսպանատան աշխատակիցը, տեսնելով, որ սեմինարի կազմակերպիչները պատից կախել են պատմական Հայաստանի քարտեզը, դժգոհություն է հայտնել։ Նա նաև բողոքել է, որ սեմինարին թուրքական կողմի տեսակետն արտահայտող որևէ մեկը չի հրավիրվել:
Անդրադառնալով Ցեղասպանությանը` թուրքական դեսպանատան աշխատակիցը նշել է, թե այդ հարցում թուրքական կողմն իր տեսակետն արդեն ներկայացրել է: Սակայն, ըստ թուրք դիվանագետի, Թուրքիայի` պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու առաջարկներին հայկական կողմը չի արձագանքել:

Քարտեզը կախելու պատասխանատվությունն ստանձնել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանական դպրոցի դասախոս Շոն Մըրֆին՝ վստահեցնելով, որ այդ քարտեզը կախելով` ինքը որևէ հետին միտք չի ունեցել։

Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs