Թուրքիան դիմել է Միացյալ Նահանգներին, ինչպես նաև Երևանի ու Անկարայի միջև բանակցությունների պաշտոնական միջնորդ Շվեյցարիային ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված գրավոր պարզաբանման խնդրանքով։ Մասնավորապես, Անկարան պատրաստվում է բանակցություններ սկսել Շվեյցարիայի և Միացյալ Նահանգների հետ՝ փորձելով ստանալ իրավական երաշխիքներ առ այն, որ ՀՀ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումն Անկարային չի խանգարի վիճարկել Հայոց ցեղասպանության իրողությունը։ Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը։«Մենք կարող ենք ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը կարող է խոսել 1915–ի իրադարձությունների մասին, սակայն չի կարող քննարկել Ցեղասպանության հարցը, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ դա քննարկման թեմա չէ»,- պարբերականի հետ զրույցում նշել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։
Նա նաև նշել է, որ չնայած Շվեյցարիան չի ցանկանում գրավոր երաշխիք տալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ, այնուամենայնիվ, պաշտոնական Անկարան շարունակելու է բանակցությունները Բեռնի և Վաշինգտոնի հետ` իրավական հիմքերով որոշում գտնելու համար:
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario