2010-01-28

Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում այս տարի մտահոգվելու առիթ չունի՞

Այս տարի Թուրքիան անհանգստանալու որևէ առիթ չունի` կապված ամերիկյան Կոնգրեսի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հնարավոր ընդունման հետ: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց անունները չի նշվում:

«Այս տարի օրակարգում ոչ թե ապրիլի 24-ն է, այլ հայ-թուրքական Արձանագրությունների ապագան»,- նշել են թուրք դիվանագետները:

Իր հերթին NTV-ի լուրերի տնօրեն Մեթե Չաբուքչուն, մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, նշում է, որ Թուրքիան չի ցանկանում ստեղծված իրավիճակում դառնալ բանակցային սեղանը լքող կողմ:
«Բարի, իսկ ի՞նչ է անում Թուրիքան ստեղծված իրավիճակում: Ցույց տալու համար, որ ինքը չի ցանկանում գործընթացի տապալումը` ԱՄՆ-ից և Շվեյցարիայից երաշխիք է պահանջում, այն էլ` գրավոր»,- նշում է Չաբուքչուն` ընդգծելով, որ Թուրքիան, գրավոր երաշխիքներ պահանջելով, հետապնդում է այս գործընթացում ԱՄՆ-ին և Շվեյցարիային պատասխանատու դարձնելու նպատակ:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին` Չաբուքչուն ընդգծում է, որ պետք է ակտիվացնել բանակցային գործընթացը: «Կարևոր է, որ արագություն հաղորդվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային երթևեկությանը: Ադրբեջանցիները հայտարարում են, թե սահմանները կարող են բացվել, եթե հայերը դուրս գան Լեռնային Ղարաբաղին հարակից հինգ շրջաններից: Իսկ հայերը հարցի ամբողջական լուծման կողմնակից են: Հայտնի է նաև, որ Թուրքիան ոչ մի քայլ չի անի Արձանագրությունների վավերացման հարցում, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել ղարաբաղյան հիմնախնդրում»,- նշում է NTV-ի լուրերի տնօրենը` եզրակացնելով, որ Կովկասում ճգնաժամ է հասունանում:

Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs