2010-03-17

1000 լիտր արյուն` կառավարությանն անիծելու համար

Թայլանդի «կարմիր վերնաշապիկավորները» սկսել են արյան նվիրաբերման ակցիա, որպեսզի շաղախեն կառավարության շենքը՝ որպես ծիսակարգային ավանդական անեծք` ուղղված ոչ լեգիտիմ իշխանություններին։

Նշենք, որ երեք օր շարունակվող բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են Թայլանդի վարչապետ Աբհիսիտ Վեջաջիվայի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների նշանակում։ Սակայն կառավարությունն անդրդվելի է։ Այդ պատճառով թայլանդական ընդդիմությունը որոշել է անեծքով տապալել կառավարությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Արյան նվիրատվությունները կատարվում են ցույցի հրապարակում տեղադրված երեք վրաններում։ Թայլանդական ընդդիմության առաջնորդները նշել են, որ իրենց արյամբ կշաղախեն կառավարության շենքի մուտքը, եթե վարչապետը չլուծարի խորհրդարանը։

«Կարմիր վերնաշապիկավորները» մտադիր են հավաքել 1000լ արյուն։

Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Դավութօղլուն դեմ է Թուրքիայից հայերին վտարելուն

Վտարել Թուրքիայում ապօրինի բնակվող Հայաստանի քաղաքացիներին` նշանակում է հաղթաթուղթ տալ Թուրքիային դեմ հանդես եկող երկրներին: Այս մասին, Sabah օրաթերթի փոխանցմամբ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած դռնփակ նիստի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` ի պատասխան Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության անդամ պատգամավոր Ջանան Արըթմանի` ապօրինի բնակվող հայաստանցիներին Թուրքիայից վտարելու առաջարկությանը:«Նման քայլը հաղթաթուղթ կդառնա մեր դեմ հանդես եկող երկրների ձեռքին: Բացի այդ, աշխարհի բոլոր երկրների թերթերը կհրապարակեն վտարվող հայերի մասին նյութեր: Կձևավորվի ցեղապաշտական պատկեր, Թուրքիան ավելի դժվարին իրավիճակում կհայտնվի»,- հայտարարել է Դավութօղլուն:

Իսկ ի պատասխան խորհրդարանից հայ-թուրքական Արձանագրությունները հետ կանչելու ընդդիմության պահանջին` Դավութօղլուն նշել է, որ այդ քայլը ճիշտ չի լինի:

«Արձանագրությունների հետ կանչելը ճիշտ չի լինի: Ըստ էության, նման նպատակ էլ չունենք: Արձանագրությունները մեր ձեռքին շատ կարևոր գործիք և լծակ են: Մենք դրանք օգտագործում ենք որպես արգելակ»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեմ է արտահայտվել նաև ամերիկյան Ինջիրլիք ռազմակայանը փակելու ընդդիմության առաջարկությանը` հայտարարելով, թե նման քայլն այսօրվա փոփոխված քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում որևէ ազդեցություն չի կարող ունենալ:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-03-16

Եթե Հիտլերը թուրք լիներ, Թուրքիան ժխտելու էր նաև Հոլոքոստը

Թուրքական Star օրաթերթը, անդրադառնալով ամերիկացի և շվեդ օրենսդիրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունմանը և քննադատելով ի դեմս Էնվեր փաշայի, իթթիհաթականների չարագործություններին սատար կանգնելուն և դրանք ժխտելուն ուղղված թուրքական քաղաքականությունը, գրում է. «Եթե Ադոլֆ Հիտլերը թուրք լիներ, ժխտելու էինք նաև Հրեական ցեղասպանությունը»:

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց նաև Շվեդիայի Ռիկսդագը: Դրանք ոչ թե այսպես կոչված, այլ իրական որոշումներ են: Իշխանությունները շատ բարկացան: Ե´վ Վաշինգտոնից, և´ Ստոկհոլմից դեսպաններին հետ կանչեցին: Չեղյալ հայտարարեցին ԱՄՆ և Շվեդիա նախատեսված այցերը:
Այս հակազդեցության նպատակն է կանխել բանաձևի ընդունումը այլ երկրների կողմից, որովհետև նախկինում նման բանաձևեր ընդունող երկրների դեմ այդպիսի հակազդեցություն չկար. ոչ դեսպաններն էին հետ կանչվում, ոչ էլ` այցելությունները չեղյալ հայտարարվում: Հավանաբար պետությունը որոշում է կայացրել 2010–ից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին «այո» ասող երկրներ չայցելել, այդ երկրներում էլ դեսպաններ չունենալ»,- գրում է Star-ը` ավելացնելով. «Մենք մեր մեջ հնարավոր է` քննադատենք իթթիհաթականներին և նրանց որդեգրած քաղաքականությունը: Սակայն մեզանում գերիշխում է այն մտածելակերպը, թե ամեն ինչ պետք է մնա տան պատերի ներսում»:

Թուրքական պարբերականը խիստ քննադատության է ենթարկում նաև Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միությանը (TÜSİAD)` իր իսկ որդեգրած ուղեգծին հակասելու համար: (TÜSİAD-ը, ի հակազդեցություն Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 252 բանաձևի ընդունմանը, չեղյալ էր հայտարարել իր պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ):

«Անգամ TÜSİAD-ը դարձավ իշխանանամետ: Ամո´թ: Ե'վ հանդես է գալիս անկախ քաղաքականության ջատագովի դիրքերից, և' միևնույն ժամանակ անձնատուր լինում շովինիստական քաղաքականությանը: Նշանակում է` դուք էլ եք իթթիհաթական, ամեն դեպքում ձեր կապիտալի հիմքում մեծ է իթթիհաթականների բաժինը: Եթե նրանք չկեղեքեին և չկոտորեին ազգային փոքրամասնություններին, ձեր պապերը հաստատ այդ ունեցվածքների վրա նստած կապիտալ չէին դիզի: Կարճ ասած`սատար եք կանգնում ձեր պատմությանը»,- գրում է Star-ը:

«Ամերիկացիներն էլ սպանել են հնդկացիներին, այնպես չէ՞: Սակայն նրանք դա ընդունել են և այդ թեման ներառել դպրոցական դասագրքերում: Իսկ հայ երեխաներն աքսորվեցին` ռուսների հետ միասին Օսմանյան կայսրության դեմ պատերազմելու համար: Նրանց մայրերն էլ տեղահանվեցին` իրենց երեխաներին զենք մատակարարելու համար: Սեպտեմբերի 6-7-ի իրադարձություններն էլ հույների կողմից էին կազմակերպվել` Թուրքիայի վարկանիշը համաշխարհային հանրության առջև գցելու համար: Օսմանյան դինաստիան կարող էր դավաճան լիներ, թշնամու հետ համագործակցել, սակայն նրանց վարչակազմը Ցեղասպանություն չի գործել»,- սեփական անցյալի մութ անցքերը կոծկելուն ուղղված թուրքական պետական քաղաքականության մասին հեգնանքով գրում է թերթը:

Ըստ Star պարբերականի` այս ամենից հետո թուրքերին մնում է վերցնել «Ամենքս Էնվեր ենք, ամենքս` իթթիհաթական» գրությամբ ցուցապաստառներ և դուրս գալ փողոց:

«Եթե Հիտլերը թուրք լիներ, ժխտելու էինք նաև Հրեաների ցեղասպանությունը… Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ընդունում ենք, որ բանակը մզկիթները ռմբահարելու մասին ծրագրեր է մշակել, սակայն այդ նույն բանակի`իր քաղաքացիներին թնդանոթներով ոչնչացնելու մասին իրողությունը` ոչ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Դերսիմի իրադարձություններն իրողություն են, իսկ Հայոց ցեղասպանությունը` սուտ… Այդ ինչպե՞ս է ստացվել, որ հազար տարուց ավելի այս հողերում ապրող հայերի թվաքանակն այժմ հասնում է ընդամենը տասնյակ հազարների: Ըստ իս` ապրիլի 24-ին ամենքը պետք է «Բոլորս Էնվեր ենք, բոլորս` իթթիհաթական» գրությամբ ցուցապաստառներ պատրաստեն և փողոց դուրս գան»,- եզրափակում է Star-ը:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի մահացել. Աբդուլլահ Գյուլ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի մահացել, և այժմ լուռ դիվանագիտության շրջան է: Այս մասին, թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է պաշտոնական այցով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Թուրքիայի նախագահը քննադատել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը և հայտարարել, որ դա բացասաբար է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ չնայած դրան՝ գործընթացը չի մահացել. «Թեմայի առնչությամբ մենք շարունակելու ենք մեր համառ աշխատանքները: Դժվարին խնդիրները երբեմն լուծվում են լուռ դիվանագիտությամբ»,- հայատարարել է Գյուլը` նշելով, թե արձանագրային գործընթացում Թուրքիան Հայաստանից առաջ է, քանի որ Անկարան, ի տարբերություն Երևանի, Արձանագրություններն անմիջապես ուղարկեց խորհրդարան:
Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-03-11

Շվեդիայում Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար վճռորոշ է եղել քուրդ խորհրդարանականի ձայնը

Մարտի 11-ին Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար վճռորոշ է եղել ազգությամբ քուրդ պատգամավորի քվեն:

Firat գործակալության փոխանցմամբ` բանաձևն ընդունվել է Շվեդիայի ժողովրդական կուսակցության ազգությամբ քուրդ պատգամավոր, ծնունդով Վանից Գուլան Ավջըի «կողմ» քվեարկելու արդյունքում:

«Շվեդիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչում շատ կարևոր է: Գիտեմ` իմ ձայնը որոշիչ է եղել: Դա պետք էր, որովհետև ժամանակն է, որ Թուրքիան հաշվի նստի իր անցյալի հետ և ընդունի պատմության ընթացքում իր գործած ցեղասպանություններն ու կոտորածները: Աշխարհի մի շարք երկրներ Թուրքիան համարում են ցեղասպան պետություն»,- հայտարարել է քուրդ խորհրդարանականը:
Հիշեցնենք, որ երեկ Շվեդիայի Ռիկսդագը 131 կողմ, 130 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

Իսկ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի ընդունման համար վճռորոշ էր եղել մուսուլման կոնգրեսականի քվեն:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրք խորհրդարանականը լքել է Ռիկսդագի դահլիճը Ցեղասպանության բանաձևի քվեարկության ժամանակ

Շվեդիայի Ռիկսդագի թուրք խորհրդարանական Մեհմեթ Քափլանը Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության ժամանակ լքել է նիստերի դահլիճը:

Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` թուրք խորհրդարանականի այդ քայլը առաջ է բերել Շվեդիայում բնակվող թուրքերի դժգոհությունը: Նրանց կարծիքով, եթե Քափլանը մնար և «ոչ» ասեր բանաձևին, հնաարվոր է, որ բանաձևը չընդունվեր: Հիշեցնենք, որ բանաձևն ընդունվել է 131 կողմ, 130 դեմ ձայներով:
Մեհմեթ Քափլանը Շվեդիայի Կանաչների կուսակցությունից է, որն աջակցում է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը:
Թուրքական մամուլը Մեհմեթ Քափլանի այդ քայլը որակել է որպես Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը «ոչ» ասելու անկարողություն:



Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրքիայում մինչև օրս Հայկական հարցի առնչությամբ կայքէջեր են արգելափակվում. Լրագրողներ առանց սահմանների

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) Կիբեր-գրաքննության դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ սուր գրաքննության են ենթարկվում և իշխանությունների կողմից վերահսկվում համացանցային կայքերը:

RSF-ի «Համացանցի թշնամիները» վերտառությամբ զեկույցում քաղաքացիների՝ համացանցից օգտվելու հնարավորությունները սահմանափակող «ամենաահավոր խախտումներ կատարող» երկրների ցանկում տեղ են զբաղեցրել Սաուդյան Արաբիան, Բիրման, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Եգիպտոսը, Իրանը, Ուզբեկստանը, Սիրիան, Թունիսը, Թուրքմենստանը և Վիետնամը:
Զեկույցի «համացանցը վերահսկող» երկրների ցանկում են ընդգրկվել Թուրքիան և Ռուսաստանը:

Նշվում է, որ մինչև օրս Թուրքիայում տաբու են համարվում «Աթաթուրքի, բանակի, Հայկական և քրդական հարցերի քննարկումները», ինչի պատճառով հազարավոր կայքէջեր են արգելափակվում։ Որպես դրա վառ օրինակ` RSF-ը նշում է YouTube-ի արգելափակումը:

Զեկույցում նաև ասվում է, որ քանի որ Ռուսաստանում ԶԼՄ-ների մեծ մասը վերահսկվում է Կրեմլի կողմից, համացանցն ավելի ազատ տեղեկատվության աղբյուրի է վերածվել: Սակայն այդ անկախությունը մի շարք բլոգերների ձերբակալությունների և հետապնդումների պատճառով հայտնվել է սպառնալիքի տակ: Ըստ RSF-ի` վարչակարգի քարոզչությունն սկսում է ավելի մեծ տեղ զբաղեցնել համացանցում և վտանգ կա, որ համացանցը կվերածվի քաղաքական վերահսկողության գործիքի:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին քվեարկել են ծնունդով Թուրքիայից երեք շվեդ խորհրդարանականներ

Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին քվեարկել է ծնունդով Թուրքիայից երկու ասորի և մեկ քուրդ խորհրդարանական: Այս մասին թուրքական Sabah օրաթերթին տված հարցազրույցում ասել է Շվեդիայի Ռիկսդագի թուրք պատգամավոր Մեհմեթ Քափլանը, որը բանաձևի քվեարկության ժամանակ լքել էր նիստերի դահլիճը:


Քափլանի խոսքով` բանաձևին կողմ են քվեարկել Ռիկսդագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից ազգությամբ ասորի Իբրահիմ Բայլանը և Յըլմազ Քերիմոն, Ժողովրդական կուսակցությունից` ազգությամբ քուրդ Գյուլան Ավջըն:
Կանաչների կուսակցությունից թուրք խորհրդարանական Մեհմեթ Քափլանը քվեարկությանը չմասնակցելու իր քայլը բացատրել է այն հանգամանքով, որ իր կուսակցությունը որոշում էր կայացրել աջակցել բանաձևի ընդունմանը, իսկ ինքը չէր կարող դեմ արտահայտվել այդ որոշմանը, այդ պատճառով էլ, ի նշան բողոքի, լքել էր նիստերի դահլիճը: Քափլանի այս քայլը թուրքական մամուլը որակել էր որպես Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը «ոչ» ասելու անկարողություն:

Հիշեցնենք, որ Շվեդիայի Ռիկսդագը մարտի 11-ին 131 կողմ, 130 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

“El Parlamento de Suecia reconoció el Genocidio Armenio. La resolución fue adoptada a pesar de que las Comisión de las Relaciones Internacionales proponía renunciarla”, informa BBC. Turquía como un paso de respuesta retiró a su embajador en Suecia y declaró anulada la visita del premier ministro Erdoghan anticipada el 17 de Marzo a Estocolmo, informan los medios masivos turcos. El ministro del Exterior de Suecia Kart Bildt declaró que a pesar de la resolución contribuirá a apoyar a la membresía de la UE de Turquía. El diputado sueco Hans Lind en el interviú dado a la prensa local dijo que es tiempo que Suecia reconozca el Genocidio Armenio. “Primero, para que se exceptúe el regreso hacia el pasado y se tomen clases de historia, el segundo para que llevemos adelante el desarrollo de democracia en Turquía, hacia la necesidad del reconocimiento de su historia propia, la tercera para que se compensen los daños de las víctimas y de sus herederos”. El parlamento de Suecia ya en 2000 y en 2008 discutió la cuestión del reconocimiento del Genocidio Armenio, pero en aquellos tiempos los párrafos fueron renunciados. Según Lind los social-demócratas cambiaron su resolución porque en 2009 en su asamblea defendieron esa resolución.

/Tr. Lilit Mnatsakanyan/
Fuente.ArmRadio


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Եվրոպայի հայերի համագումարը շնորհակալական ուղերձ է հղել Ռիկսդագին

Եվրոպայի հայերի համագումարը (ԵՀՀ) շնորհակալական ուղերձ է հղել Շվեդիայի Ռիկսդագին, որը, հակառակ թուրքական ճնշումներին և այլ խոչնդոտների, ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը։

«Հատուկ շնորհակալություն ենք հղում Ռիկսդագի Սոցիալ-դեմոկրատական, Ձախ և Կանաչների կուսակցություններին, որոնք հետամուտ լինելով իրենց խոստումների կատարմանը` ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը և դատապարտեցին այն։

Մեր խորին շնորհակալությունը նաև իշխանական կոալիցիայի բոլոր այն պատգամավորներին, ովքեր ցուցաբերելով խիզախություն` քվեարկեցին ըստ իրենց համոզման, այլ ոչ թե ըստ կուսակցության դիրքորոշման։

Շնորհակալություն ենք հայտնում նաև բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր երկար տարիներ ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի Շվեդիայում պաշտոնապես ընդունվի Հայոց ցեղասպանությունը»,- նշվում է Ուփսալայից ստացված ԵՀՀ ուղերձում։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-03-10

Չի կարելի թույլ տալ Օբամային ու Քլինթոնին թաղել Ցեղասպանության բանաձևը. Հարութ Սասունյան

Այն կոնգրեսականներն ու ընկերությունները, ովքեր հանդես են եկել ընդդեմ մարտի 4-ի բանաձևի, պետք է շատ թանկ վճարեն իրենց անբարոյական արարքի համար։ Նրանց բացասական քվեների և նամակների անտեսումը կխրախուսի նրանց կրկին հանդես գալ ընդդեմ բանաձևի, երբ այն ներկայացվի Կոնգրեսի լիագումար նիստին։ Այս մասին գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը «Ամերիկահայերը չպետք է թույլ տան, որ Օբաման ու Քլինթոնը թաղեն Ցեղասպանության բանաձևը» վերնագրով հոդվածում: Ըստ Սասունյանի, եթե ամերիկահայերին հաջողվի այդ անձանցից որևէ մեկին նոյեմբերին պարտության մատնել, ապա մյուսներին դաս կլինի, որ Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկելով նրանք կարող են խաչ քաշել իրենց քաղաքական գործունեության վրա։«Չնայած ամերիկահայ ընտրողները չեն կարող «իրենց հաշիվները մաքրել» նախագահ Օբամայի հետ, քանզի այս տարվա նոյեմբերին նրա թեկնածությունը քվեարկության չի դրվում, սակայն բանաձևին դեմ հանդես եկած քսաներկու կոնգրեսականներից տասնութի թեկնածությունը դրվելու է քվեարկության։ Ամերիկահայերը պետք է հնարավոր ամեն ինչ անեն` կանխելու բոլոր նրանց վերընտրությունը, ովքեր մարտի 4-ին դեմ են քվեարկել Ցեղասպանության բանաձևին»,- գրում է Սասունյանը` հավելելով, որ պետք է արշավ սկսել նաև ամերիկյան գլխավոր պաշտպանական հինգ ընկերությունների՝ Lockheed Martin Corp., Boeing Co., Raytheon Co., United Technologies Corp. և Northrop Grumman Corp նախագահների դեմ, ովքեր համատեղ նամակ էին հղել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին` կոչ անելով մերժել Հայոց ցեղասպանության բանաձևը, որպեսզի վտանգի չենթարկեն իրենց ապրանքաշրջանառությունը Թուրքիայի հետ։ Սասունյանը նշում է, որ բողոքի նման արշավ պետք է իրականացնել նաև ընդդեմ Aerospace Industries Association-ի, որն իր հերթին առանձին նամակ էր հղել Կոնգրեսին` ընդդեմ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման։

Ըստ Սասունյանի` ամերիկահայերը չպետք է թույլ տան, որ նախագահ Օբաման և պետքարտուղար Քլինթոնն իրենց կամքը պարտադրեն Միացյալ Նահանգների Կոնգրեսին: «Ամերիկահայերը պետք է կապ հաստատեն իրենց ներկայացուցիչների հետ յուրաքանչյուր ընտրատարածքում, ամբողջ երկրով մեկ, անգամ ամենահեռավոր շրջաններում և հայտնեն նրանց, որ Ցեղասպանության բանաձևին չաջակցելու դեպքում, նրանք նոյեմբերին կզրկվեն հայ ընտրողների քվեներից։ Քաղաքական գործիչներն ավելի շուտ կլսեն իրենց ընտրողներին, քան նախագահ Օբամային, քանզի նա է իրենց պաշտոնների վտանգման հիմնական պատճառը։ Ուստի, վերջին հաշվով բանաձևի ճակատագիրը գտնվում է ամերիկահայերի ձեռքում: Եթե նրանք տոկունություն հանդես բերեն և բավարար քանակությամբ աջակիցներ ձեռք բերեն կոնգրեսականների շրջանում, ապա ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին այլ բան չի մնա անելու, քան բանաձևը ներկայացնել լիագումար նիստին` անկախ այն բանից, թե վարչակազմն ինչ կթելադրի նրան։ Հակառակ դեպքում, շատ այլ հարցերով բորբոքված ընտրողները կարող են դուրս գցել պաշտոնատար անձանց` վտանգելով նաև խոսնակի նրա պաշտոնը»,- գրում է «Կալիֆոռնիա կուրիերի» խմբագիրը։

Սասունյանը նշում է, որ ամերիկահայերը չպետք է մոռանան իրենց խորին երախտագիտությունը հայտնել կոնգրեսական հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին և բանաձևին «կողմ» քվեարկած քսաներկու մյուս կոնգրեսականներին և պետք է խանդավառությամբ աջակցի նրանց վերընտրությանը։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրքիան չպետք է պատրվակ դարձնի թիվ 252 բանաձևը. Los Angeles Times

Los Angeles Times պարբերականը, անդրադառնալով օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևին և դրա առնչությամբ Թուրքիայի բարձրացրած աղմուկին, գրում է, որ Թուրքիան չպետք է պատրվակ դարձնի այդ բանաձևի ընդունումը` Հայաստանի հետ հաշտեցման գործընթացն անդունդ գլորելու համար:

«Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանում մոտ 1.5 միլիոն հայ կոտորվեց: 1915-18թթ. թուրքերի կողմից հայերի դեմ իրականացվածը ցեղասպանություն էր, և պետք է հենց այդ եզրույթով հիշատակել…Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի և մյուս անդամների կողմից բանաձևի ընդունումը ոչ այլ ինչ է, եթե ոչ հարցի առնչությամբ Միացյալ Նահանգների կողմից բարոյական մոտեցում պահանջող ընտրողներին տրված խոստումների իրականացում»,- գրում է ամերիկյան պարբերականը` նշելով, որ ներկա պահին Բարաք Օբաման հարցի առնչությամբ փորձում է շարունակել Քլինթոնի և Բուշի ճանապարհը. «Այժմ Կոնգրեսն ու նախագահ Բարաք Օբաման հայտնվել են մի վիճակում, երբ պետք է որոշում կայացնեն` ինչպես կանդրադառնա նման խորհրդանշական քայլը ամերիկյան ռազմավարական շահերին: Ներկա պահին երևում է, որ Օբաման գնալու է Բիլ Քլինթոնի և Ջորջ Բուշի ճանապարհով և «ոչ» է ասելու»:

Los Angeles Times-ը գրում է նաև, որ Միացյալ Նահանգների համար կարևոր է պաշտպանել հայկական կոտորածների հետ կապված պատմական իրողությունը: Սակայն, ըստ պարբերականի, ավելի կարևոր է, որ թուրքերն իրենք հաշվի նստեն սեփական պատմության մութ էջերի հետ:

«Սակայն Թուրքիան դա անելու փոխարեն թիվ 252 բանաձևի ընդունումից հետո խորհրդակցությունների համար կանչեց Վաշինգտոնում իր դեսպանին: Հայատարարելով, թե որոշումը վնասում է իր արժանապատվությանը` սպառնաց, որ դա բացասական ազդեցություն է ունենալու նաև արձանագրային գործընթացի վրա»,- գրում է պարբերականը:

«Մենք հասկանում ենք, որ ամերիկյան բոլոր վարչակազմերը միշտ կարևորել են Թուրքիայի հետ կենսական նշանակություն ունեցող ռազմավարական դաշինքի անհրաժեշտությունը: Անցած տարի Հայաստանի և Թուրքիայի միջև Արձանագրությունների ստորագրման հարցում կարևոր դերակատարություն ունեցած պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ համաձայնագրով նախատեսվում է մի հանձնաժողովի ստեղծում, որը քննության կառնի երկու երկրների արյունալի պատմությունը, հայտարարեց, թե «որևէ երկրի գործը չէ, թե երկու երկրներն ինչպես կլուծեն իրենց միջև առկա խնդիրը»:

Դա ճիշտ է, սակայն հասկանում ենք նաև հայերի այն մտավախությունը, թե հանձնաժողովը չի կարող լիարժեք լույս սփռել պատմական անցքերի վրա: Նպատակը անցյալի ուրվականներին հանգիստ թողնելով Թուրքիային Հայաստանի հետ հաշտեցնելն է: Իսկ դրա իրական բեռը` Հայոց ցեղասպանության ճանաչումը, ընկած է Թուրքիայի ուսերին»,- եզրափակում է Los Angeles Times-ը:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-03-09

Հայկական հարցի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը փոփոխվում է. Կորյուն Նահապետյան

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հաջորդ օրը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արած հայտարարությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ–ն այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումները շարունակ փոփոխում է։ Այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը՝ նշելով, որ նախընտրական շրջանում Հիլարի Քլիթոնն այլ հայտարարություններով էր հանդես գալիս։ Պատգամավորը բանաձևի հետագա ճակատագրի առնչությամբ լավատեսորեն է տրամադրված. «Հույս ունենք, որ այս գործընթացն իր տրամաբանական ավարտը կունենա, և բանաձևը բոլոր փուլերում կընդունվի։ Բանաձևի ներածականում ԱՄՆ նախագահին կոչ է արվում հավաստել, որ տեղի ունեցածը Ցեղասպանություն էր, ինչպես նաև կոչ է արվում, որ ապրիլի 24–ին Օբաման կատարվածը Ցեղասպանություն որակի»։

ԱՄՆ Կոնգրեսում բանաձևի քննարկմանը ներկա Նահապետյանը ձեռքբերում է համարում այն, որ ելույթ ունեցած կոնգրեսականներից որևէ մեկը չի ժխտել, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն։

Բանախոսը նշեց, որ «բանաձևի ամբողջական ընդունումը մեծ գործընթաց է, որի առաջին փուլը հաղթահարվել է»։ Ըստ Նահապետյանի՝ մինչև այս տարվա նոյեմբերի 2–ը, այսինքն՝ նախքան այս Կոնգրեսի լիազորությունների ավարտը, պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի կատարվի հաջորդ քայլը, և բանաձևը մտնի լիագումար նիստի օրակարգ։

Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը Ցեղասպանության ճանաչման բանաձևը Թուրքիայի դեմ կիրառվող մահակ որակեց։ «Թուրքիայի հետագա դիրքորոշումներից է կախված, թե այդ մահակը որքան ժամանակ կկիրառվի և ինչ ազդեցություն կունենա։ Այս հարցում կանխատեսումներ անելը վաղ է, քանի որ գործընթացը տարբեր իրավիճակներ կարող է թելադրել»,– նշեց պատգամավորը։



Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

El Parlamento de Suecia reconoció el Genocidio Armenio

“El Parlamento de Suecia reconoció el Genocidio Armenio. La resolución fue adoptada a pesar de que las Comisión de las Relaciones Internacionales proponía renunciarla”, informa BBC. Turquía como un paso de respuesta retiró a su embajador en Suecia y declaró anulada la visita del premier ministro Erdoghan anticipada el 17 de Marzo a Estocolmo, informan los medios masivos turcos. El ministro del Exterior de Suecia Kart Bildt declaró que a pesar de la resolución contribuirá a apoyar a la membresía de la UE de Turquía. El diputado sueco Hans Lind en el interviú dado a la prensa local dijo que es tiempo que Suecia reconozca el Genocidio Armenio. “Primero, para que se exceptúe el regreso hacia el pasado y se tomen clases de historia, el segundo para que llevemos adelante el desarrollo de democracia en Turquía, hacia la necesidad del reconocimiento de su historia propia, la tercera para que se compensen los daños de las víctimas y de sus herederos”. El parlamento de Suecia ya en 2000 y en 2008 discutió la cuestión del reconocimiento del Genocidio Armenio, pero en aquellos tiempos los párrafos fueron renunciados. Según Lind los social-demócratas cambiaron su resolución porque en 2009 en su asamblea defendieron esa resolución.


/Tr. Lilit Mnatsakanyan/
Fuente.ArmRadio


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-03-08

Քրդամետ կուսակցության պատգամավորը Թուրքիային կոչ է անում ներողություն խնդրել հայ ժողովրդից

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության պատգամավոր Մեհմեթ Նեզիր Քարաբաշը երկրի իշխանություններին կոչ է արել 1915թ. իրադարձությունները ճանաչել որպես Ցեղասպանություն և ներողություն խնդրել հայ ժողովրդից: Այս մասին հաղորդում է թուրքական Zaman օրաթերթը:

«Մենք կարևորում ենք Միացյալ Նահանգներում հայկական բանաձևի ընդունումը: Հավատում ենք, որ դա խնդիրների կարգավորման համար նախազգուշացում է` ուղղված Թուրքիայի պետությանն ու քաղաքական գործիչներին»,- հայտարարել է խորհրդարանականը` ավելացնելով, որ 1915թ. հայերի հետ տեղի ունեցածի քննարկումը միշտ տաբու է եղել Թուրքիայում:
«Անհրաժեշտ է, որպեսզի մենք ներողություն խնդրենք այս երկրում տեղի ունեցած իրադարձությունների համար: Կուզեք` անունը ցեղասպանություն դրեք, կուզեք` կոտորած, սակայն մենք պետք է ներողություն խնդրենք մի ժողովրդի նկատմամբ իրագործած սպանդի համար և այդ հարցը քննարկելով մեր ներսում` հայ ժողովրդի հետ կարգավորենք մեր խնդիրները»,- հայտարարել է Մեհմեթ Նեզիր Քարաբաշը:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-03-07

Մեծ պահքը կիսվեց. մարտի 10-ին միջինք է

Այս տարի մարտի 10-ին կիսվում է Մեծ Պահքը. այդ օրը կոչվում է միջինք: Ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն` բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում:

Մեծ Պահքը տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատկի տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Այս տարի փետրվարի 15-ից մինչև ապրիլի 4-ը Մեծ Պահք է:
Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերին:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ցեղասպանության բանաձևը չի մտնի Կոնգրեսի օրակարգ. Հիլարի Քլինթոն

Բարաք Օբամայի վարչակազմն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում չընդգրկվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Մենք շատ ակտիվ աշխատանքներ են իրականացնելու, որպեսզի բանաձևը չհայտնվի Կոնգրեսի օրակարգում»,- հայտարարել է Քլինթոնը:
Ավելին, պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին լրագրողներին հաղորդել է, որ վարչակազմն արդեն համաձայնության է եկել Կոնգրեսի ղեկավարության հետ այս հարցում։ «Ենթադրում ենք, որ սրանով ամեն ինչ կավարտվի»,– ասել է նա՝ նկատի ունենալով նախորդ օրը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած քվեարկությունը։

Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Միացյալ Նահանգներում իշխող Դեմոկրատական կուսակցությունը ներկա փուլում չի քննարկում թիվ 252 բանաձևը Կոնգրեսում քվեարկության դնելու հարցը։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-03-06

Ցեղասպանության բանաձևի ընդունման համար վճռորոշ է եղել մուսուլման կոնգրեսականի քվեն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ընդունման համար վճռորոշ է եղել մուսուլման կոնգրեսականի քվեն:
Թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի միակ մուսուլման անդամ, Մինեսոտայից ընտրված կոնգրեսական Կեյտ Էլիսոնը, ով նախապես հայտարարել էր, թե «դեմ» է քվեարկելու բանաձևի նախագծին, վերջին պահին փոխել է իր որոշումը և «կողմ» քվեարկել, ինչն էլ վճռորոշ դեր է ունեցել բանաձևի ընդունման համար:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-03-05

Հայկական արմատներ ունեցող թուրք դատավորը Նիդեռլանդներից քաղաքական ապաստան է խնդրում

Հայկական եւ քրդական արմատներ ունեցող թուրք դատավոր Չաղաթայ Չեթինը Նիդեռլանդների իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում:

Թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ `Չաղաթայ Չեթինը, ազատվելով աշխատանքից, 2010 թ. հունվարի 15 - ին բուլղարական կեղծ անձնագրով Թուրքիայից մեկնել է Նիդեռլանդներ եւ հանձնվել տեղի իշխանություններին:

Չեթինը հայտարարել է, որ ինքը Թուրքիայում ենթարկվել է ճնշումների իր քաղաքական հայացքների ու հայկական եւ քրդական արմատներ ունենալու պատճառով: Այդ առնչությամբ դատավորը նամակ է գրել Թուրքիայի նախագահին եւ վարչապետին, սակայն մինչ օրս Աբդուլլահ Գյուլի եւ Թայիփ Էրդողանի կողմից պատասխան չի ստացել:
Չաղաթայ Չեթինի խոսքով `Թուրքիայում իր կյանքը վտանգված է, իրեն սկսել են քրեորեն հետապնդել, իսկ օրենքի շրջանակում նա չի կարողանում պաշտպանել իր իրավուքները: Դատավորը տեղեկացրել է նաեւ, Որ իր ծնողները անվտանգության նկատառումով նույնպես ստիպված են եղել փոխել իրենց բնակության վայրը:

«Դատական համակարգը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները, նրա նկատմամբ անընդհատ առկա են ճնշումներ եւ սպառնալիքներ: Դատավորներն են աղոթում, որ հանկարծ իրենց տիրույթում չհայտնվի որեւէ քաղաքական գործ: Իսկ եթե հանկարծ« Արդարություն եւ զարգացում »իշխող կուսակցության կամ իշխանությունների դեմ որեւէ որոշում կամ տեսակետ արտահայտեք, անմիջապես ուղարկվում են Արդարադատության նախարարության տեսուչները », - ասել է Չեթինը:

Դատավորը հայտարարել է նաեւ, Որ ինքը պատրաստվում է դիմել Մարդու իրավուքների եվրոպական դատարան. «Որեւէ նյութական ակնկալիք չունեմ, դիմելու եմ իմ իրավունքների պաշտպանության համար»:

Չեթինն ավելացրել է նաեւ, Որ Թուրքիայում մեծ թվով դատավորներ եւ դատախազներ սպասում են քաղաքական ապաստան ստանալու իր դիմումի առնչությամբ Նիդեռլանդների իշխանությունների որոշմանը: «Եթե պատասխանը դրական լինի, մյուսներն էլ կարող են գալ այստեղ: Քուրդ դատավորների եւ դատախազների վիճակը Թուրքիայում շատ ճգնաժամային է», - ընդգծել է Չաղաթայ Չեթինը:

Firat գործակալության փոխանցմամբ `Չաղաթայ Չեթինը դատական համակարգում իր գործունեությունն սկսել է 2005 թ. Էնեզի դատարանում, այնուհետեւ տեղափոխվել է Էդիրնեի դատարան: Իր գործունեության ընթացքում Չեթինը, դատական համակարգում հանդիպելով կաշառակերության եւ չարաշահումների դեպքերի, այդ մասին իրազեկում է Թուրքիայի Արդարադատության նախարարությանն ու Դատավորների եւ դատախազների գերագույն խորհրդին: Սակայն այդ մարմինները Չեթինի ներկայացրած տվյալներն ուսումնասիրելու փոխարեն նրա դեմ սկսում են հետաքննություն: Իսկ հետաքննության պատճառ են դառնում այն լուրերը, թե «Չեթինը, նշելով իր հայկական եւ քրդական արմատների մասին, հայտարարում, որ հայերի եւ քրդերի դեմ ցեղասպանություն է տեղի ունեցել»:


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հայ և թուրք խորհրդարանականները Վաշինգտոնում. հանուն և ընդդեմ

Սույն թվականի մարտի 3 - ին Վաշինգտոն են մեկնել մի խումբ հայ պատգամավորներ `ԱՄՆ Կոնգրեսում ներկայացնելու ՀՀ Ազգային ժողովի տեսակետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի նախագծի առնչությամբ.

ԱՄՆ - ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Մարկ Քըրքի հրավերով Վաշինգտոն մեկնած հայկական պատվիրակության կազմում են «ՀՀԿ» խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանը եւ Կորյուն Նահապետյանը, «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը.
Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագիծը քվեարկության կդրվի ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների մարտի 4 - ին ԱՄՆ - հանձնաժողովում:

Հիշեցնենք, որ հիշյալ օրինագծի ընդունմանը հակազդելու նպատակով Թուրքիան Վաշինգտոն է գործուղել խորհրդարանական երկու պատվիրակություն `Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի եւ Թուրքիա - ԱՄՆ բարեկամության խմբի համանախագահ,« Արդարություն եւ զարգացում »իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուի գլխավորությամբ:

Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Սպիտակ տունը խախտեց լռությունը. Հայոց ցեղասպանության հարցում Օբամայի դիրքորոշումն անփոփոխ է

Միացյալ Նահանգները կողմ է, որ իրողությունները արդարացիորեն ընդունվեն: Այս մասին TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Մայքլ Համմերը:

Ի պատասխան թուրք լրագրողի այն հարցին, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հարցում «ինչու Սպիտակ տունը մինչեւ հիմա չի խախտել լռությունը», Մայքլ Համմերը հայտարարել է.
«Նախագահ Օբաման 2009 թ. ապրիլքսանչորսյան իր ուղերձում հստակ ներկայացրեց 1915 - ի իրադարձությունների առնչությամբ իր դիրքորոշումը, որը չի փոխվել: Մենք կողմնակից ենք, որ իրողությունները արդարացիորեն ընդունվեն: Մենք շարունակում ենք հավատալ, որ այդ նպատակին հասնելու ամենանպաստավոր ճանապարհը հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին զուգահեռ անցյալի իրադարձությունների քննարկումն է : Մենք շարունակելու ենք աջակցել այդ ջանքերին », - հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Թուրքական մամուլը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագծի քվեարկության նախօրեին արված այս հայտարարությունը որակել է «շոկային»:

Հիշեցնենք, որ մարտի 4 - ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի նախագիծը:


Թերթ. Am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ամենաերջանիկ եվրոպացիներն ապրում են Դանիայում

«Սոցիալական ապահովագրություն» ֆիննական ամսագիրը խնդրել է եվրոպական մի շարք երկրների բնակիչներին 10 - բալանոց սանդղակով սահմանել իրենց երջանկության զգացումը. Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

«Երջանկության» ամենաբարձր ցուցանիշը գրանցվել են Դանիայում » 8,3 եւ միավոր Շվեյցարիայում » 8,1 միավոր: Երջանիկների երրորդ հորիզոնականում են ֆինները (8 միավոր), որոնց հաջորդում են նորվեգացիները եւ շվեդները: Ամենաերջանիկ եվրոպական երկրների թվին են դասվում նաեւ Բելգիան, Հոլանդիան, Լեհաստանը, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան: Հարցում է անցկացվել նաեւ սկանդինավյան երկրների բնակչուհիների շրջանում, պարզելու, թե որքան երջանիկ են իգական սեռի ներկայացուցիչները: Իրենց ամենաերջանիկն են համարում դանիացի կանայք (48,2%), երկրորդ հորիզոնականում են ֆիննուհիները, որոնց հաջորդում են շվեդուհիներն ու նորվեգուհիները:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-03-04

Հայոց ցեղասպանության մասին CBS-ի տեսանյութը հասանելի է

CBS հեռուստաալիքի կայքում տեղադրվել է փետրվարի 28 - ին հեռարձակված տեսանյութը Հայոց ցեղասպանության մասին. Բոբ Սայմոնի հեղինակած հաղոդումը կազմված է երեք տեսանյութերից, որոնցից մեկը Հայոց ցեղասպանության մասին է. «60 րոպե» կոչվող հաղորդաշարում ներկայացվում են Հայոց ցեղասպանության մասին անհերքելի ապացույցներ.

Տեսանյութում նաեւ ներկայացվում է Ցեղասպանության թուրքական ժխտողական քաղաքականությունը, Միացյալ Նահանգների դիրքորոշումը.

Այն հասանելի է
http://www.cbs.com/primetime/60_minutes/video/ հասցեով.


Թերթ. Am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Իսպանիան կողմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին. Մորատինոս

Իսպանիան կողմ է, որպեսզի Թուրքիան դառնա Եվրամիության անդամ: Այս մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ այսօրվա համատեղ ասուլիսում ասաց ԵՄ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը: «Իսպանիան եւ Եվրոպական խորհուրդը արդեն ասել են, որ համաձայն են, որպեսզի Թուրքիան մտնի գործընթացի մեջ, եթե այն բավարարի Կոպենհագենի չափորոշիչները», - նշեց նա:

Ըստ Մորատինոսի `Թուրքիայի անդամակցությունը ԵՄ - ին տարածաշրջանի համար առավելություն կլինի: Նա հավելեց, որ Իսպանիան կշարունակի Թուրքիայի հետ բանակցություններն այդ հարցի շուրջ:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-03-03

Այս տարի Մադրիդում կհիմնվի ՀՀ դեսպանություն

2010 թ. Մադրիդում կհիմնվի ՀՀ դեսպանություն: Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը `այսօր ընդունելով Եվրոպական միության պատվիրակությանը` ԵՄ նախագահող երկրի `Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ - ից, հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստան - ԵՄ, Հայաստան - Իսպանիա հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային, արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:
Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է Հայաստանի եւ ԵՄ - ի միջեւ քաղաքական երկխոսության հետագա խորացումը, ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցությունների մեկնարկը:

Իսպանիայի արտգործնախարարը ներկայացրել է Լիսաբոնյան պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ - ում տեղի ունեցող գործընթացները եւ ինտեգրացիոն գործընթացների հեռանկարները:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրքերին քաղցրաբլիթո՞վ են խաբել

«Նման հայտարարությունները Թուրքիայի զայրույթի մեղմանն են ուղղված: Տարբեր եվրոպական պետությունների պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ իրենք դեմ են այս կարգավիճակում Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: Սակայն ամենակարեւոր պետություններից Ֆրանսիան եւ Գերմանիան չեն թաքցնում իրենց բացասական դիրքորոշումն այս հարցի շուրջ», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն `Մելքոնյանը անդրադառնալով ԵՄ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի` այսօր Երեւանում արած այն հայտարարությանը, թե Իսպանիան կողմ է, որպեսզի Թուրքիան դառնա Եվրամիության անդամ:Ըստ թուրքագետի »թուրքական բուռն զայրույթը մեղմելու համար միգուցե որպես մարտավարություն նախընտրվել է նման տիպի հայտարարությունը,« սակայն չեմ կարծում, որ դա Եվրամիության պաշտոնական քաղաքականությունը կարող է լինել »:

Բանախոսը նշում է, որ նախագահող երկրի կարծիքը կարեւոր է, սակայն կարեւոր է նաեւ անդամ երկրներից ուժեղ պետությունների, մասնավորապես `Ֆրանսիայի եւ Գերմանիայի կարծիքը:

Նա այդ հայատարարությունը կապեց հայ - թուրքական հարաբերությունների, մասնավորապես, ԱՄՆ կոնգրեսում քննարկվելիք Ցեղասպանության բանաձեւի հետ: «Դրա համար էլ պատահական չէր, որ մեսիջն արվեց Հայաստանից», - նշեց մասնագետը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի խոսքով `այդ հայտարարությունն առաջարկ էր Թուրքիային` հայ վավերացնել - թուրքական Արձանագրությունները: «Դա, որպես քաղցրաբլիթ, ապահովում է նման հեռանկար Թուրքիայի համար, եթե Թուրքիան վավերացնի այդ Արձանագրությունները», - նշեց նա:

Սաֆարյանը միաժամանակ ասաց, որ Եվրամիությունում Իսպանիայի նախագահությունից թուրքերը լուրջ սպասումներ ունեն:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-03-02

Հայոց ցեղասպանության հարցը ԱՄՆ–ին հնարավորություն է տալիս սակարկել Թուրքիայի հետ. Ստեփան Սաֆարյան

Եթե անգամ Թուրքիան վավերացնի հայ - թուրքական Արձանագրությունները, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային մակարդակներում կանգ է առնելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Բացի այն, որ հայ - թուրքական սահմանի բացումը կենսական նշանակություն ունի ԱՄՆ - ի համար եւ լուծում է մի շարք խնդիրներ, ԱՄՆ նաեւ - ի համար տարիների ընթացքում առաջ է եկել Թուրքիային զսպելու, երբեմն - երբեմն սանձելու անհրաժեշտություն, որն աստիճանաբար սրվել է: ԱՄՆ -- ն այստեղ շահ ունի `հայկական գործոնի միջոցով ազդել թուրքական վարքագծի վրա», - ասաց Սաֆարյանը:
Բանախոսի խոսքով `մարտի 4 - ին ԱՄՆ կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւը քննարկման դնելով` ԱՄՆ - ն մի նպատակ է հետապնդում `Թուրքիային դրդել մեծաքանակ պատվիրակություններով Վաշինգտոն այցելել եւ կարեւորագույն մի շարք հարցերի վերաբերյալ որոշակի գործարքներ կնքել:« Խոսքը վերաբերում է Աֆղանստանում թուրքական հավելյալ զորախումբ ունենալուն, Թուրքիայի տարածքում հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի տեղադրմանը: Դժվար չէ նկատել, որ հայկական գործոնը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ուղղակի սակարկությունների դաշտ է բացում Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ », - մանրամասնեց Սաֆարյանը:

Ըստ նրա »հայկական մի քանի հուշարձաններ վերականգնելու Թուրքիայի քայլը բավարար է, որպեսզի ԱՄՆ - ն ասի, որ« այս տարի նույնպես Ցեղասպանության միջազգային ճանաչումը ԱՄՆ կոնգրեսում չի լինի »:

Սաֆարյանը նշեց, որ դեռ վաղ է պատասխանել այն հարցին, թե ապրիլի 24 - ին ինչ կարտասանի Օբաման: Ամեն ինչ կախված է մարտի 4 - ից մինչեւ ապրիլի 24 - ը Թուրքիայի եւ ԱՄՆ ղեկավարությունների միջեւ ձեռք բերված համաձայնությունից: «Եթե Թուրքիան չբավարարի ԱՄՆ պահանջները, չի բացառվում, որ Օբաման իր ուղերձում արտասանի Ցեղասպանություն բառը: Սակայն դա շատ ավելի քիչ նշանակություն ունի, քան կոնգրեսում բանաձեւի ընդունումը », - ասաց նա:

Սաֆարյանի խոսքով `հատկապես Եվրամիության անդամ երկրներն իրենց խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չբարձրացնելու ցուցում ունեն, քանի որ դա կարող է խանգարել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ Արձանագրությունների վավերացման գործընթացին:


Թերթ. Am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-03-01

Հայ-թուրքական հարաբերությունները և թուրք գեներալների ձերբակալությունները կապված են միմյանց հետ. փորձագետ

Թուրքագետ Արտակ Շաքարյանի կարծիքով `վերջին օրերին թուրք գեներալների ձերբակալություններն ուղղակիորեն կապված չեն հայ - թուրքական հարաբերությունների հետ:« Այս ձերբակալություններն արագացնում են Թուրքիայում ընթացող գործընթացները, սակայն ուղղակի կապ հայ - թուրքական հարաբերությունների հետ չունեն, երրորդական եւ չորրորդական կապեր հնարավոր է, ունենան », - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շաքարյանը:

Թուրքագետի խոսքով `հայ - թուրքական հարաբերությունները Թուրքիայի համար մեկ խնդիրը չեն, կան նաեւ իսլամիստների հետ զինվորականների բախման, քրդական, Կիպրոսի եւ այլ խնդիրներ:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, սակայն, կապ տեսնում է այս գործընթացների մեջ: «Չգիտեմ, դա ուղղակի է, թե անուղղակի: Թուրքիայի այսօրվա իշխանությունները տարբեր ձեւերով մեսիջներ են տալիս, որ իրենք ավելի շատ հակված են դեպի իսլամիկ մոտեցումները: Նման կեցվածքը, բնական է, որ ազդելու է հայ - թուրքական, ինչպես նաեւ թուրք - եվրոպական հարաբերությունների վրա », - նշեց նա:

Մեսրոբյանի խոսքով `այն փաստը, որ հայ - թուրքական եւ գեներալների ձերբակալությունների գործընթացները միաժամակ են ընթացել, մտածելու տեղիք են տալիս:« Կառավարման մեջ նման մի մոտեցում կա `եթե նույն տարածքում, նույն ժամանակ տարբեր իրադարձություններ են լինում, բացառված է, որ նրանց մեջ կապ չլինի », - նշեց նա:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրքիայի ԱԳՆ-ն սպասում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը կմերժվի

Պաշտոնական Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ - ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից կմերժվի «թուրք - ամերիկյան հարաբերություններին վնասող եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արգելակող բանաձեւը»: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Բուրաք Օզուգերգինը. «Անկարան հուսով է, որ ամերիկացի օրենսդիրները, հաշվի առնելով թուրք - ամերիկյան հարաբերություններին եւ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը միտված քայլերին հասցվելիք վնասը, ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հարցում կառաջնորդվեն պատասխանատվության զգացումով» - նշել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղարը:

Թերթ. Am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-27

Եգիպտացի քրմերը ուտում էին աստվածներին զոհաբերված կերակուրը և մահանում սրտանոթային հիվանդություններից

Հին Եգիպտոսի քրմերի սննդակարգը անառողջ է եղել. այն հիշեցնում է ժամանակակից McDonald's ռեստորանների կերակուրը: Նման սննդակարգը քրմերի մոտ սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ է դարձել. Մանչեսթերի համալսարանի բրիտանացի գիտնականները այսպիսի եզրակացության են եկել `ուսումնասիրելով քրմերի մումիաների անալիզներն ու հին եգիպտական տաճարների պատերի գրությունները: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Գրությունների համաձայն, քրմերը սնվել են այն կերակուրներով, որը զոհաբերել են աստվածներին, այսնինքն, բարձր կալորիականության սննդով: Եգիպտոսի աստվածներին զոհաբերել են յուղոտ մսի կտորներ, հաց, ձու, կարագ, ինչպես նաև քաղցրավենիք, պատրաստված յուղով և յուղային հավելումով: Քրմերը նաև չարաշահել են ալկոհոլը, որը նույնպես զոհաբերվում էր Եգիպտոսի աստվածներին:

Բացի այդ, նրանց օգտագործած ուտելիքն աղի էր, քանի որ պահածոյացման համար աղ էր օգտագործվում: Հաշվի առնելով անառողջ սննդակարգը, գիտնականները չեն զարմանում, որ Հին Եգիպտոսի էլիտայի ներկայացուցիչները, չնայած իրենց հարստությանը, կարճ են ապրել. 40-50 տարի: Իսկ ահա գյուղացիները Հին Եգիպտոսում ավելի առողջ սնունդ են օգտագործել, նախընտրելով հիմնականում բուսական սնունդ, բանջարեղեն, կանաչեղեն, միրգ, սոխ, սխտոր և այլն:

Թերթ. Am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-26

Թուրք պատգամավորները Բերմանին հորդորում են վերանայել Ցեղասպանության բանաձևի հարցը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրությամբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի առնչությամբ նամակ է ուղարկվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին:
Anadolu գործակալության փոխանցմամբ` նամակում թուրք խորհրդարանականները, արտահայտելով իրենց մտահոգությունը մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ, նշում են, որ բանաձևի ընդունումը չի բխում ո'չ Միացյալ Նահանգների, ո'չ Հայաստանի, և ո'չ էլ Թուրքիայի շահերից:
«Այն ժամանակ, երբ Երևանի հետ ընթանում է, ըստ էության, զգայուն գործընթաց, պետք է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել կայունությանն ու խաղաղությանը Կովկասում… Բանաձևը խեղաթյուրում է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած պատմական իրողությունները: 1915թ. իրադարձությունների վրա պետք է լույս սփռեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները: Մենք հավատում ենք, որ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գիտակցում է իր ուսերին վերցրած միջազգային ծանր պատասխանատվությունը և պատմական ցավերով լի, վիճահարույց հարցի առնչությամբ կորդեգրի անկողմնակալ մոտեցում: Մենք ակնկալում ենք, որ Դուք կվերանայեք բանաձևը քվեարկության դնելու հարցը»,- նշվում է թուրք խորհրդարանականների նամակում:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա վերջին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխավորությամբ հինգ հոգուց բաղկացած պատվիրակություն է մեկնելու Վաշինգտոն, որտեղ թուրքական պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան իրենց ամերիկացի գործընկերների հետ և կփոխանցեն պաշտոնական Անկարայի մտահոգությունները Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-25

Կետաձուկը շոուի ժամանակ սպանել է վարժեցնողին

Միացյալ Նահանգների Օռլանդո քաղաքի SeaWorld ակվապարկում կետաձուկը սպանել է 40-ամյա կին վարժեցնողի ։ Ակվապարկի ղեկավարությունը փորձում է կոծկել միջադեպը՝ նշելով, թե կինը սայթաքելով ընկել է ջուրն ու խեղդվել։ Սակայն իրականում, ինչպես նշել են ականատեսները, շոուի ժամանակ կետաձուկը բարձր ցատկ է կատարել ջրից, գոտկատեղից բռնել կնոջն ու ջրի տակ տարել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։


Ակվապարկն անմիջապես փակել են և տարհանել շոուի հանդիսատեսին։ Սարսափած ականատեսների խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կինը կանգնած էր մեջքով դեպի ջուրը և պատմում էր շոուի ծրագրի մասին։ Նրանցից մեկը պատմել է, որ կետաձուկը, բռնելով վարժեցնողին, դաժանաբար ցնցել է նրան օդում։
Հրշեջ ծառայության աշխատակիցները փորձել են օգնության հասնել կնոջը, սակայն նրան ջրից դուրս բերելուց հետո այդպես էլ չեն կարողացել վերակենդանացնել։ Նշենք, որ մարդասպան կետաձուկ Թիլիկումը նախկինում արդեն սպանել էր մեկ այլ վարժեցնողի։ Դեպքը տեղի էր ունեցել Կանադայում 1991թ.։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-24

ԱՄՆ Պետդեպարտամենտը գտնում է, որ Հայոց Ցեղացպանության մասին բանաձևի ընդունումն այժմ անցանկալի է

Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը կարող է խանգարել հայ-թուրքական մերձեցմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Անցանկալի կլիներ, եթե ԱՄՆ Կոնգրեսը բանաձև ընդուներ Հայոց ցեղասպանության մասին: Այժմ,երբ մենք բոլորս ջանում ենք, որ թուրք-հայկական հարաբերությունները կարգավորվեն,նման բանաձևերը չեն կարող օգուտ բերել գործընթացին»,-հայտարարել է Քլինթոնը`ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ`թիվ 252 բանաձևի գծով քվեարկության շեմին, որը տեղի կունենա մարտի 4-ին:

Ըստ նրա, ԱՄՆ վարչակազմի բոլոր քայլերն ու գործերը պետք է նպաստեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ոչ թե խոչընդոտեն գործընթացին: «Եվ ես, և նախագահ Օբաման մեր կարծիքին ենք մնում, որ մենք դեմ ենք այն որոշումներին, որոնք կարող են ետ մղել այդ գործընթացները կամ վնասել դրանց: ԱՄՆ-ն կողմ է այդ գործընթացի արագացմանը և գտնվում է մշտական շփման մեջ երկու կողմերի հետ»,-ասել է Քլինթոնը: Միևնույն ժամանակ Պետքարտուղարն ընդգծել է, որ նախագահ Օբաման չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:

Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի, Քլինթոնի այս հայտարարությունն երրորդն է վերջին շրջանում: «Նախագահ Օբամայի վարչակազմի հայտարարությունը վկայում է այն մասին, որ նա չի արտահայտի իր տեսակետը բանաձևի քվեարկության վերաբերյալ: Ներկայիս ամերիկյան վարչակազմը, ի տարբերություն նախորդի, չի աշխատում միավորներ հավաքել Անկարայի առջև` հակազդելով ոճրագործության դեմ բանաձևի ընդունմանը»,-ասել է Համբարյանը:

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձևին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում և Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:

2009թ. բանաձևը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի և Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձևն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձևէ ներկայացվել նաև Սենատում:


Աղբյուրը` PanArmenian.Net


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-23

Washington Times. Փաշաները Թուրքիայում այլևս անձեռնմխելի չեն

«Բալյոզ» հեղաշրջման ծրագրի առնչությամբ իրականացվող հետաքննության արդյունքում երեկ Թուրքիայում տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալություններին հետաքրքիր դիտարկումներով անդրադարձել է նաև միջազգային մամուլը:

Guardian-ը տեղի ունեցած ձերբակալությունները որակել է որպես Թուրքիայում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության և բանակի միջև իշխանության համար մղվող պայքար: «Հիմա դատախազները չորս օրվա ընթացքում փորձելու են կալանավորել ձերբակալվածներին: Եթե դա տեղի չունենա, բանակը չի լռելու»:
Daily Telegraph-ը, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումներին, գրում է. «1960 թվականից ի վեր Թուրքիայում բանակն իրականացրել է չորս հեղաշրջում: Իսկ ԵՄ անդամակցության գործընթացը նվազեցրեց բանակի` ընտրված քաղաքական գործիչների գործունեությանը միջամտելու հնարավորությունը»:

«Վերջին գործողությունը վկայում է այն մասին, որ Օսմանյան կայսրության ժամանակներից ի վեր որպես փաշաներ որակվող սպաները Թուրքիայում արդեն անձեռնմխելի չեն»,- գրում է Washington Times-ը:

«Տեղի ունեցածը Թուրքիայի պատմության մեջ աշխարհիկության պահապանների դեմ ուղղված ամենախոշոր գործողությունն է, որն ավելի մեծացրեց «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության և զինվորականության միջև առկա լարվածությունը: Թուրքիայում զինվորականությունը միշտ եղել է աշխարհիկության պահապանը: Բանակում ոմանք կարծում են, թե իշխանությունն իսլամի առնչությամբ գաղտնի ծրագրեր ունի և փորձում է նվազեցնել բանակի դերն ու նշանակությունը»,- գրում է դանիական մամուլը:

Նշենք, որ ըստ վերջին տեղեկությունների` Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում երեկ իրականացված լայնամասշտաբ գործողության արդյունքում ձերբակալվել է 49 սպա, այդ թվում` 11 պաշտոնաթող գեներալ, 4 ծովակալ։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-22

Թուրքական իշխանությունները վերականգնում են Վանի հայկական եկեղեցիները

Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել վերականգնել Վանի հայկական եկեղեցիները:
Anadolu գործակալության հետ հարցազրույցում Վանի փոխնահանգապետ Հալիլ Բերքը հայտարարել է, որ նահանգապետարանի կողմից պատրաստված նախագծով նախատեսվում է վերականգնել Վանա լճի Չարփանաք կղզում և Յուքարըբաքրաչլը գյուղում (Վարագավանք) գտնվող հայկական եկեղեցիները: «Վանա լիճ ասելիս` պատկերացնում ենք Աղթամար կղզին:


Սակայն Վանա լճում Աղթամարից բացի ևս 3 կղզի կա, որոնցից յուրաքանչյուրն ունի եկեղեցի։ Մեր պատրաստած նախագծի շրջանակում այս տարվա ապրիլից կսկսվեն Չարփանաք կղզում և Յուքարըբաքրաչլը գյուղում գտնվող հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքները»,- հայտարարել է փոխնահանգապետը:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-21

Չինացիներն ուրախությունից այրել են հնագույն կոթողը

Լուսնային օրացույցով Ամանորը դիմավորող չինացիները հրդեհել են ճարտարապետության հնագույն կոթողներից մեկը։ Հրավառությունից հրդեհ է բռնկվել, որն ավերել է Չինաստանի հյուսիսային քաղաքներից մեկի հնագույն դարպասները։ Այս մասին հաղորդում է AP գործակալությունը։

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Պեկինից 250 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Չժենդին չինական քաղաքում։ Հրդեհի հետևանքով տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հրդեհի հասցրած նյութական վնասը կազմում է 150 հազ. դոլար։

Չժենդինի պարիսպները կառուցվել են դեռ 5-րդ դարում։ 2001թ. դրանց վերականգնմանը հատկացվել է 600 հազ. դոլար։ Չժենդին քաղաքը շատ հայտնի է զբոսաշրջիկների շրջանում իր հնագույն կառույցներով և բուդդիստական տաճարներով։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-20

Եթե Եվրոպան հիմնվի բացառապես քրիստոնեության վրա, Թուրքիան երբեք Եվրոպայի մաս չի դառնա. Օրհան Փամուք

Եթե Եվրոպան հիմնվի քրիստոնեության և պատմության վրա, Թուրքիան շարունակելու է պատերազմել նրա դեմ և այդ պայմաններում երբեք չի դառնալու Եվրոպայի մաս: Այս մասին իսպանական El Pais թերթի հետ հարցազրույցում հայտարարել է թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը:

«Գոյություն ունի մի քանի Եվրոպա և Եվրոպային հասկանալու մի քանի համակարգ: Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը խոսում էր թուրքական վերնախավի` ժամանակակից քաղաքակրթությունների մակարդակին հասնելու անհրաժեշտության մասին: Նա բացահայտորեն մատնանշում էր Եվրոպան: Դարեր շարունակ օսմանցիները Եվրոպայի դեմ են դուրս եկել և Եվրոպայի թշնամին են եղել: Եվրոպան քրիստոնյա էր: Թուրքերը պայքարում էին Եվրոպայի դեմ: Իսկ հիմա Թուրքիան պայքարում է Եվրամիության համար»,– հայտարարել է Օրհան Փամուքը` հույս հայտնելով, որ Եվրամիությունը կաջակցի Թուրքիային էլ ավելի ժողովրդավարական և ազատ հասարակություն ձևավորելու հարցում:
El Pais-ը Օրհան Փամուքի հետ հարցազրույցում անդրադարձել է նաև գրողի` Ստամբուլից հեռանալու հիմնական պատճառներին: (Երբ Օրհան Փամուքը շվեյցարական ամսագրերից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, թե Թուրքիայում 1 միլիոն հայ և 30 հազար քուրդ է սպանվել, Թուրքիայում նրան սկսեցին հետապնդել ՔՕ տխրահռչակ 301-րդ հոդվածով: Իսկ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո այդ զազրելի հանցագործության գլխավոր մեղադրյալներից Յասին Հայալը Փամուքին հրապարակավ սպառնաց` հայտարարելով. «Թող Օրհան Փամուքը խելքը գլուխը հավաքի»-խմբ.):

Իսպանական պարբերականի թղթակիցը, սակայն, թուրք գրողին ուղղված հարցում մոռանալով Թուրքիայում սպանված 1 միլիոն հայերի մասին` որպես ցեղասպանություն է որակում միայն քրդերի կոտորածները: Ի պատասխան` Փամուքն ասել է, որ իրեն Թուրքիայում սպառնում էին, և իր բոլոր բարեկամներն ու հարազատները խորհուրդ էին տալիս հեռանալ երկրից:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-18

Տասը պատճառներ, թե ինչու թուրքերն իրենց ղեկավարներին թույլ չեն տա վավերացնել Արձանագրությունները

Իմ ավելի վաղ հոդվածներում մատնանշել էի Թուրքիայի խարդախ մոտեցումները` Հայաստանի հետ բանակցություններ վարելու և 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Արձանագրությունները ստորագրելու հարցում:

Ձգտելով խաբել ոչ միայն Հայաստանին և միջազգային հանրությանը, թուրք ղեկավարները փորձում էին մոլորության մեջ գցել նաև իրենց ամենամտերիմ դաշնակից Ադրբեջանին և թուրք հանրությանը` Արձանագրությունների հնարավոր շահավետության վերաբերյալ: Անգամ այն դեպքում, երբ Արձանագրությունները լիովին բխում էին Թուրքիայի շահերից, նրա ղեկավարները փորձում էին բանակցված պայմանագրի առավելությունները չափազանցված ձևով ներկայացնել` երկրի ներսում ու արտերկրում, հատկապես Ադրբեջանում` քննադատողների հնարավոր առարկությունները հաղթահարելու նպատակով:
Ինչպես և սպասվում էր, Էրդողանի կառավարությունը, իրոք խնդիրներ ունեցավ Ադրբեջանի հետ, երբ Իլհամ Ալիևը հրապարակավ իր դժգոհությունն արտահայտեց, որ Թուրքիան ծրագրելով բացել Հայաստանի հետ սահմանը, հրաժարվում է իր ՚փոքր եղբորիցՙ` վերացնելով այն հիմնական դրդապատճառը, որը կստիպեր Հայաստանին վերադարձնել Արցախը: Ադրբեջանական իշխանությունը չբավարարվեց թուրքական հավաստիացումներով և պատասխան քայլեր ձեռնարկեց` եռապատկելով Թուրքիա արտահանվող գազի գինը, հանելով թուրքական դրոշները հասարակական վայրերից, արգելելով թուրքական ֆիլմերն ու երգերն ադրբեջանական հեռուստաալիքներից և փակելով թուրքական ֆինանսավորմամբ գործող մզկիթները Բաքվում:

Այդ ընթացքում, Թուրքիայի ընդդիմադիր ուժերը հիանալի առիթ տեսնելով վարչապետ Էրդողանի խորհրդարանական մեծամասնությունը նվազեցնելու համար, իսկույն նրան մեղադրեցին Թուրքիայի ազգային շահերը դավաճանելու մեջ` իրենց դարավոր հայ թշնամիների և ոչ թե ադրբեջանցի եղբայրների կողմը բռնելու համար:

Այսպիսի մեղադրանքների դեմ պայքարելու համար, թուրք ղեկավարները ստիպված էին մի շարք չհիմնավորված հայտարարություններ կատարել` ուռճացնելով Արձանագրությունների շահավետությունը թե Ադրբեջանի, և թե Թուրքիայի համար: Նրանք ադրբեջանցիներին հավաստիացրին, որ ճնշում կգործադրեն Հայաստանի վրա, Արցախն Ադրբեջանին վերադարձնելու համար` մինչև թուրքական խորհրդարանի կողմից Արձանագրությունների վավերացումն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Բացի այդ, թուրք պաշտոնյաները իրենց հասարակությանը կրկին հավաստիացրին, որ Արձանագրությունները վերջ կդնեն Ցեղասպանության «հայկական պնդումներին» և հողային պահանջատիրությանը` Արևելյան Թուրքիայում (Արևմտյան Հայաստանում):

Սակայն Անկարայի կողմից արված Արձանագրությունների վերաբերյալ խեղաթյուրումները մոլորության մեջ չգցեցին թուրքական և ադրբեջանական հանրությանը: Ահա այն տասը հիմնական պատճառները, թե ինչու թուրքական խորհրդարանը չի վավերացնի Արձանագրությունները:

1. Չնայած Գյուլի, Էրդողանի և Դավութօղլու կողմից բազմիցս հնչած հայտարարություններին, թե Արցախի հակամարտության կարգավորումը նախապայման է Արձանագրությունների վավերացման համար, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը, ինչպես նաև Հայաստանը շարունակ նշել են, որ Արձանագրություններում այդպիսի պայման գոյություն չունի: Դեռ ավելին, նրանք հորդորել են այդ երկու հիմախնդիրները չշաղկապել կամ Արցախի հակամարտության ուղղությամբ բանակցությունները պատանդ չդարձնել Արձանագրությունների վավերացմանը: Հայաստանը կտրականապես մերժել է Արձանագրությունները կապել Արցախի հիմնահարցի հետ:

2. Իրականությանը չի համապատասխանում Թուրքիայի այն պնդումը, թե Արձանագրությունները վերջ կդնեն Ցեղասպանության ճանաչմանն ու երրորդ երկրների կողմից դրա ընդունմանը հետամուտ լինելու Հայաստանի ջանքերին: Կեղծիք է նաև այն, որ Արձանագրությունները մեխանիզմներ կստեղծեն Հայոց Ցեղասպանության ուսումնասիրման համար: Իրականում, վերջին շաբաթների ընթացքում Արձանագրությունները զարկ տվեցին հայերի ջանքերի վերսկսմանը` ձգտելով Ցեղասպանության ճանաչմանը Բրիտանիայի, Բուլղարիայի, Իսրայելի և Շվեդիայի խորհրդարանների կողմից: Բացի այդ, մարտի 4-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախատեսվում է քվեարկության դնել Հայոց Ցեղասպանության բանաձևը: Նման մի բանաձև է սպասվում նաև ԱՄՆ-ի Սենատում:

3. Ի հեճուկս թուրքական պնդումների, Արձանագրություններում հիշատակվող «պատմական հանձնաժողովը» չպետք է ծառայի որպես Ցեղասպանության վերանայման խորհուրդ, այլ որպես պլատֆորմ` Թուրքիայից փոխհատուցման պահանջների ներկայացման համար:

4. Թուրքիայի պնդումները, թե Արձանագրությունները վերջ կդնեն Հայաստանի տարածքային պահանջներին, հակասում են այն փաստին, որ անցյալի որևէ պայամանգրի հղում չի արվել, որը Հայաստանից պահանջեր հրաժարվել այդպիսի իրավունքներից: Ընդհակառակը, Արցախից կամ Արևմտյան Հայաստանից հրաժարվելու փոխարեն, նախագահ Սարգսյանը նախորդ շաբաթվա իր ելույթում, առաջին անգամ բարձրացրեց Նախիջևանի հայաթափման հարցը, մի հողատարածք, որը խորհրդային իշխանության կողմից դրվել էր Ադրբեջանի իշխանության ներքո որպես ինքնավար հանրապետություն:

5. Հայաստանը և գերտերությունները մերժեցին թուրքական պահանջները, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը ՚ուղղիՙ 2010 թվականի հունվարի 12-ի իր որոշումը, որը սահմանափակում էր Թուրքիայի` Արձանագրությունների ուռճացված մեկնաբանությունները: Դատարանը համառորեն պնդեց, որ Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելը չի կարող դադարեցվել, իսկ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցություններ չեն կարող վարվել` Արձանագրությունների երկկողմանի բնույթի պատճառով:

6. Թուրք ղեկավարները ոչ մի փաստարկ չունեն բողոքելու Հայաստանի Դատարանի` Հայոց Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու Սահմանադրության նախաբանին հղում կատարելու դեմ: Այս նախաբանը հիմնված է Հայաստանի Անկախության մասին հռչակագրի 11-րդ դրույթի վրա, որը գոյություն ուներ 1990 թվականից ի վեր, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանն առաջին անգամ բացելուց շատ առաջ: Անկասկած, թուրք ղեկավարները քաջատեղյակ էին այս դրույթի գոյությանը՝ մինչև 2009 թվականին Արձանագրությունները ստորագրելը:

7. Թուրք պաշտոնյաներն անհիմն պնդում են, որ Արձանագրություններով ընդունվում է Կարսի 1921 թվականի պայմանագիրը, որը Խորհրդային Հայաստանը հարկադրաբար է ստորագրել: Արձանագրություններում ոչ մի հղում չկա Կարսի պայամանագրին: Բացի այդ, Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ օրինական ուժ ունեն միայն այն պայմանագրերը, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից:

8. Իր ամպագոռգոռ նպատակին` «զրո խնդիրներ հարևանների հետ» հասնելու փոխարեն, թուրքական կառավարությունն Արձանագրությունների ստորագրմամբ լուրջ ճեղքվածք առաջացրեց հարևան Ադրբեջանի հետ, որի հետ նախկինում ոչ մի խնդիր չուներ:

9. Հարկ է նշել, որ թուրքական իշխանությունը ոչ մի առարկություն չի հայտնել Հայաստանի այն պահանջի նկատմամբ, որ Թուրքիան առաջինը պետք է վավերացնի Արձանագրությունները: Սա վիրավորական մի հարկադրանք է Թուրքիայի նկատմամբ, որի հանդեպ Հայաստանը, հասկանալի պատճառներով այս պահանջով հայտնում է իր խորը անվստահությունը:

10. Թուրք ղեկավարները չարձագանքեցին նաև Հայաստանի այն սպառնալիքին, որ չեղյալ կհայտարարի իր ստորագրությունը, եթե Թուրքիան մինչև մարտի վերջ` Ապրիլի 24-ից մեկ ամիս առաջ չվավերացնի Արձանագրությունները: Եվս մեկ վիրավորական հարկադրանք Հայաստանի կողմից մի երկրի հանդեպ, որի մեծամիտ ղեկավարները տարվել են նեո-օսմանյան վառ երևակայությամբ:

Վերոնշյալ տասը կետերը ցույց են տալիս վստահության այն լուրջ ճեղքվածքը, որ գոյություն ունի թուրքական կառավարության և իր հասարակության, ինչպես նաև միջազգային հանրության միջև: Թուրքիայի ներսում և դրսում, Անկարան փորձում էր խաբել բոլորին` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտման կեղծ տպավորություն ստեղծելով: Թուրք պաշտոնյաները, իրենցից բացի ոչ մեկին չպետք է մեղադրեն այսպիսի անելանելի կացության մեջ հայտնվելու համար: Նրանք կարծում էին, որ հերյուրանքներով կկարողանային ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից, սակայն ձախողվեցին: Այժմ նրանք ընկել են սեփական ծուղակի մեջ, և ոչ մեկը հատուկ խանադավառություն չի ցուցաբերում այդ նեղ կացությունից նրանց փրկելու համար:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ.

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ. Ռ.Ավագյանի


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-17

Դինքի սկսած երկխոսությունը պետք է շարունակել. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան

«Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը բացեց Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության դռները, և մենք պետք է շարունակենք այդ ուղին։ Այս մասին թուրքական Sabah օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Ստամբուլում գտնվող` Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Նշենք, որ եպիսկոպոսը Պոլսո հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի ընտրություններին առաջադրված երեք թեկնածուներից մեկն է։«Ինչպես հայտնի է, հոգևորականները քաղաքականությամբ չեն զբաղվում, սակայն, ինչպես երևում է, քաղաքականությունն է սիրում մեզանով զբաղվել։ Մոտ մեկ դար անց հայերն ու թուրքերը հաշտեցման համար փորձ են անում նստել բանակցային սեղանի շուրջ։ Դիվանագիտական հարաբերությունները կնվազեցնեն լարվածությունը»,- հայտարարել է Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:

«Նախ և առաջ, պետք է ապահովել անհրաժեշտ մթնոլորտ երկու հասարակությունների ներկայացուցիչների՝ միմյանց մոտիկից ճանաչելու համար։ Ժողովուրդները, ի տարբերություն պետական այրերի, ավելի հեշտությամբ կարող են լուծել նույնիսկ ամենադժվար հարցերը։ Հոգևորականները նույնպես կարող են աջակցել դրան։ Պոլսո հայոց պատրիարքարանը կարող է հոգևոր և մշակութային կամուրջ դառնալ Երևանի, Անկարայի և սփյուռքի միջև»,- նշել է եպիսկոպոս Չուլջյանը՝ ավելացնելով, որ պետք է, նախ և առաջ, կարողանան հանդիպել հայ և թուրք մտավորականները, արվեստի և գիտության ներկայացուցիչները։ «Այսօր պետք է ներդրում ապահովել ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ հաշտեցման համար, Իսլամի և Քրիստոնեության արժեքների մերձեցման համար»։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-16

Հայազգի գործարար Ռուսաստանի 500 միլիարդատերերի ցուցակում

Ռուսաստանահայ ինը գործարարներ ընդգրկվել են ռուսական «Ֆինանս» ամսագրի հրապարակած 2010թ. Ռուսաստանի 500 միլիարդատերերի վարկանշային ցուցակում մեջ։

Հայազգի գործարար, «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, համասեփականատեր Դանիիլ Խաչատուրովի կարողությունը գնահատվել է 790 մլն դոլար (91-րդ տեղ)։ Նրա եղբայր Սերգեյ Խաչատուրովի կարողությունը նույնպես գնահատվել է 790 մլն դոլար (92-րդ տեղը)։
Նոկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրների կարողությունները գնահատվել են յուրաքանչյուրինը` 780 մլն դոլար։ Նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 93-րդ և 94-րդ տեղերը։ Նիկոլայ Սարկիսովը ռուսական խոշոր ապահովագրական «Ռեսո-գարանտիա» ընկերության փոխտնօրենն է, իսկ նրա եղբայրը՝ Սերգեյը, «Ռեսո» և «Ռեսո-գարանտիա» ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահը։

«Տաշիր» խմբի նախագահ և հիմնական բաժնետեր Սամվել Կարապետյանի կարողությունը գնահատվել է 580 մլն դոլար, և նա ցուցակում զբաղեցրել է 139-րդ տեղը։

«Տրոյկա Դիալոգ»-ի հիմնական բաժնետեր և տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի կարողությունը կազմել է 390 մլն դոլար, և ցուցակում նա զբաղեցրել է 209-րդ տեղը (2009թ. նա ցուցակում զբաղեցնում էր 105-րդ տեղը)։

«Բորոդինո» հոլդինգի համասեփականատեր Տիգրան Ներսիսյանի կարողությունը գնահատվել է 380 մլն դոլար (215-րդ տեղ)։ «Զենիտ» բանկի համասեփականատեր Իգոր Ավանեսյանի կարողությունը գնահատվել է 200 մլն դոլար (332-րդ տեղ), իսկ Sun Investments Partners-ի համասեփականատեր Ատոմ Խաչատրյանի կարողությունը կազմել է 110 մլն դոլար (479-րդ տեղ)։

Ամսագրի հրապարակման համաձայն՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդն է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը։ Նրա կորողությունը կազմել է 18,8 մլրդ դոլար։ Ռուսաստանի երկրորդ և երրորդ հարուստ մարդիկ են «Օնէկսիմ» խմբի նախագահ Միխայիլ Պրոխորովը և Չուկոտկայի Դումայի նախագահ Ռոման Աբրամովիչը։ Նրանց կարողությունները կազմել են համապատասխանաբար 17,85 մլրդ դոլար և 17 մլրդ դոլար։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրքիայի վարչապետն ապրիլի 24–ից առաջ կմեկնի Վաշինգտոն

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլին պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ։
Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ՝ Էրդողանի այցը նախապատրաստելու նպատակով արդեն Վաշինգտոն է մեկնել Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Նույն պատվիրակության կազմում է նաև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը։

Սինիրլիօղլուն պատրաստվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության և Սպիտակ տան ներկայացուցիչների հետ քննարկել Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշումը՝ այդ հարցում ամերիկյան կողմին հայտնելով պաշտոնական Անկարայի անհանգստությունները, մարտին ԱՄՆ Կոնգրեսում քննարկվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը և Իրանի հետ կապված հարցեր։

Հիշեցնենք, որ օրեր առաջ պաշտոնական Անկարան Սինիրլիօղլուին ՀՀ ՍԴ որոշման առնչությամբ երաշխիքներ ստանալու նպատակով ուղարկել էր Շվեյցարիա։ Վերջինիս բանակցությունների մասին թուրքական մամուլը լռում է։

Radikal-ը նշում է նաև, որ Էրդողանն ապրիլի 14-ին մասնակցելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։ Թուրքիայի վարչապետը, ըստ թերթի, ցանկանում է ապրիլի 24-ից առաջ Օբամայի հետ քննարկել հայ-թուրքական հարաբերությունները։

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs