Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ապրիլի 1-ի դրությամբ 3 մլն 230 հազար 900 է, որից 2 մլն 69 հազար 600-ը` քաղաքներում, 1 մլն 161 հազար 300-ը` գյուղական վայրերում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրության պետական ծառայությունը։
ՀՀ մշտական բնակչության ամենամեծ մասը` 1 մլն 108 հազար մարդ, բնակվում է մայրաքաղաքում։ Բնակչության թվաքանակի մեծությամբ հաջորդում են Արմավիրի և Լոռու մարզերը` 281.8 հազարական, ապա` Շիրակի մարզը` 280.9 հազար։ Բնակչության ամենափոքր թվաքանակն ունի Վայոց Ձորը` 55.8 հազար, ապա Տավուշը և Արագածոտնը, համապատասխանաբար` 134.2 հազար եւ 140.5 հազար։
Երևանի 1 մլն 108 հազար բնակիչներից ամենամեծ թվաքանակով` 144.5 հազար մարդ, բնակվում է Նոր Նորք համայնքում, ապա Շենգավիթում (143.7 հազար) և Մալաթիա-Սեբաստիայում (140.5 հազար)։ Արաբկիր և Կենտրոն համայքներում բնակվում է, համապատասխանաբար, 131.1 հազար և 130 հազար մարդ։ Մայրաքաղաքի 12 համայնքներից բնակիչների ամենափոքր թվաքանակն ունի Նուբարաշենը` ընդամենը 9.5 հազար մարդ։ Նորք-Մարաշն ունի 11.4 հազար, Դավիթաշենը` 40.6 հազար բնակիչ։
Նշենք, որ բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա` անցկացված 2001թ. հոկտեմբերի 10-19-ը։ Դրանց ամեն տարի ավելացվում է տվյալ տարածքում ծնվածների և գրանցվողների թիվը, հանվում մահացածների և տարածքից մեկնողների թվաքանակը։
/Tert.am/
2008-06-15
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 3 մլն 230 հազար 900 է
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario