ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը հունիսի 19–ին սեռական բռնությունները հավասարազոր են դարձրել է ռազմական հանցագործություններին, տեղեկացնում է AFP–ն։ Ինչպես մանրամասնում է The Los Angeles Times–ը, Անվտանգության խորհրդի արտակարգ նստաշրջանին, որը ղեկավարում էր ԱՄՆ–ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, մասնակցում էին 60 երկրներ ներկայացնող դիվանագետներ։Անվտանգության խորհրդի 15 մասնակցիներ միաձայն կողմ են քվեարկել 1820 բանաձևին, ըստ որի զինված հակամարտության մասնակիցներին խստորեն արգելում է սեռական բռնություն կիրառել խաղաղ քաղաքացիների հանդեպ։
Հռչակագրի տեքստում սեռական բռնությունը բնորոշվում է որպես ռազմական մարտավարության մի տեսակ, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում միջազգային անվտանգության համար։ Հաղորդվում է, որ հռչակագրի նախագծի քննարկումների ընթացքում Չինաստանը, Ռուսաստանը, Ինդոնեզիան և Վիետնամը տարակուսանք են հայտնել այն բանի վերաբերյալ, որ բռնաբարությունները պետք է մտնեն Անվտանգության խորհրդի գործունեության ոլորտի մեջ։
Հիշեցնենք, որ Չինաստանը, Ռուսաստանը և ՀԱՀ–ը 2007թ. Պնդել էին, որ սեռական բռնությունները հանդիսանում են պատերազմի կողմնակի հետևանք և չպետք է դիտարկվեն որպես միջազգային անվտանգության խնդիր։ Իրավապաշտպանները, ովքեր շարունակաբար պահանջում էին, որպեսզի տվյալ հարցը վերանայվի Անվտանգության խորհրդի շրջանակներում, ողջունել են հունիսի 19–ին ընդունված հռչակագիրը։
Այն երկրների թվում, որտեղից առավել հաճախ են հաղորդագրություններ ստացվում բռնաբարությունների մասին, Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հիշատակվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Սուդանը, Ռուանդան, Լիբերիան և նախկին Հարավսլավիայի մաս կազմող երկրները։
Tert.am
2008-06-20
ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը սեռական բռնությունների մասին հռչակագիր է ընդունել
Publicado por Hayasa en 20:55
Etiquetas: Իրադարձային
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario