2008-06-18

Բրիտանացիները մոռանում են գաղտնի փաստաթղթերը գնացքում

Մեկ շաբաթվա ընթացքում գաղտնի փաստաթղթերի արդեն երկրորդ փաթեթն է հայտնաբերվում բրիտանական գնացքում: Այդ մասին հայտնում է AP-ը:

Այս անգամ փաթեթը պարունակում էր թղթեր, որոնցում կար գաղտնի տեղեկատվություն փողերի լվացման, թմրադեղերի վաճառքի և ահաբեկչության հովանավորման մասին: Արդյունքում փաստաթղթերն ընկել են լրագրողների ձեռքը, սակայն չեն հրապարակվել` ելնելով ազգային անվտանգության նկատառումներից:

Հայտնում են, որ փաստաթղթերը հայտնաբերվել են դեռևս հունիսի 11-ին: Հիշեցնենք, որ միևնույն օրը Լոնդոնի Վաթերլոու կայարանից երկրի հարավ-արևելքում գտնվող Սըրեյ կոմսություն ուղևորվող գնացքում ուղևորներից մեկը հայտնաբերել է գաղտնի փաստաթղթեր, որոնք պարունակում են տեղեկատվություն «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման գործունեության մասին:

Դեռևս պարզ չէ, թե ով կարող էր տեղափոխել գաղտնի փաստաթղթեր գնացքով: Ավելին, նախարարների կաբինետում չեն կողմնորոշվում, թե վարչություններից որն է պատասխանատու այնպիսի փաստաթղթերի ապահովության համար, որոնք գործնականում չի կարելի դուրս բերել ազգային անվտանգության ապահովմամբ զբաղվող որևէ վարչության տարածքից:



/Tert.am/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs