Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ հայերի ցեղասպանության հարցի ուսումնասիրումը հարկավոր է տրամադրել պատմաբաններին։
«Պատմություն գրելն ու այն ուսումնասիրելը ոչ թե քաղաքական գործիչների կամ խորհրդարանների, այլ պատմաբանների, գիտության մարդկանց գործն է»,- այսօր ասել է Գյուլը՝ թուրքական Բիլքենդ համալսարանում ելույթ ունենալով «Թուրքիայի սոցիալական և տնտեսական պատմությունը» 11-րդ միջազգային համաժողովում։
Ինչպես հաղորդել է թուրքական Cihan գործակալությունը՝ նախագահի խոսքով՝ թուրքական պետության դիրքորոշումն այն է, որ օրակարգում մշտապես պահպանվող հայերի ցեղասպանության հարցը և պատմական իրադարձությունների շուրջ վեճերի լուծումը պետք է դրվեն պատմաբանների վրա։ Նա հավելել է, որ Թուրքիայի կառավարությունը հնարավոր ամեն ինչ արել է պատմաբանների համար պայմաններ ստեղծելու համար։ Ընդսմին Գյուլն ասել է, թե պատմաբաններին տրամադրվել են «Թուրքիայի ամենագաղտնի նյութերը»։
«Մենք հպարտանում ենք մեր պատմությամբ»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
/Արմենպրես/
2008-06-17
Ըստ Թուրքիայի նախագահի՝ հայերի ցեղասպանության հարցով պետք է զբաղվեն պատմաբանները
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario