«Հայաստանը ձգտում է հասնել Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը ոչ միայն այն պատճառով, որ դա մեր բարոյական պարտավորությունն է, այլև Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման և անվտանգության հաստատման համար: Այդուհանդերձ, պաշտոնական Երևանը չի պահանջում, որպեսզի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը նախապայման լինի երկկողմանի հարաբերություններ հաստատելու համար»,- ասվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միավորված Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանի նամակում` ուղղված The Economist թերթին:
«Ճիշտ է, որ հայ գործարարներին, ինչպես և թուրք գործընկերներին, շահավետ կլինի սահմանի բացումն ու համագործակցության հաստատումը: Սակայն, դա բարդ կլինի իրականացնել պատմության գնով, քանի որ գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում կա նախնի, որ սպանվել կամ վտարվել է Արևմտյան Հայաստանից: Սակայն, չնայած դրան, մենք հուսով ենք, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի, խնդիրները կկարգավորվեն միջկառավարական և հասարակական Երկխոսության միջոցով»,- ասվում է Վահե Գաբրիելյանի նամակում:
Հայ դիվանագետն ընդգծել է, որ այսօր այն երկրներում, որտեղ Հայոց ցեղասպանության քննարկումներ են անցնում, Օսմանյան Թուրքիայի հայերի զանգվածային սպանությունների փաստի ճանաչումը կայանում է նրանում, թե որանով այդ չանաչումը կանդրադառնա տվյալ երկրի հարաբերությունների վրա Թուրքիայի հետ:
/Tert.am/
2008-06-19
Հայաստանը ձգտում է հասնել Ցեղասպանության փաստի ճանաչմանը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համար
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario