2008-06-17

Օբամայի խորհրդականը զգուշացրել է թուրքերին

Ամերիկյան հասարակական կարծիքի ուսումնասիրման Brookings Institute-ի հետ Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միության կողմից երեկ Ստամբուլում կազմակերպված «Նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում և դրանց ազդեցությունը ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա» թեմայով կոնֆերանսում նոյեմբերին տեղի ունենալիք ընտրություններում ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Բարաք Օբամայի խորհրդական, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի եվրոպական բաժնի նախկին պետ Ֆիլիպ Գորդոնը խորհուրդ է տվել թուրքերին պատրաստվել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունմանը։ Ըստ Անատոլու գործակալության, նշելով, որ Օբաման և բազմաթիվ դեմոկրատ պատգամավորներ կողմ են ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունմանը, Գորդոնն ասել է. «Հայկական օրինագիծն այս անգամ Կոնգրես է գալիս թուրքերի համար ավելի ծանր պայմաններով։ Թուրք բարեկամներիս խորհուրդս է այժմվանից մտածել իրենց անելիքը՝ օրինագծի ընդունման դեպքում»։ Կոնֆերանսին մասնակից Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Պարիսն էլ հայտարարել է, որ անկախ այն բանից, թե ով կընտրվի ԱՄՆ նախագահ, դեմոկրատների թվաքանակը Կոնգրեսում կմեծանա և այդ իրավիճակն ավելի կմեծացնի եկող տարի ԱՄՆ Կոնգրեսում հայկական օրինագծի ընդունման հավանականությունը։

Կոնֆերանսին մասնակից ԱՄՆ նախագահի հավանական հանրապետական թեկնածու Ջոն Մակքեյնի խորհրդական, ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Ռիչարդ Բարթն էլ ասել է, որ Մակքեյնի նախագահ ընտրվելու դեպքում, ԱՄՆ-ը Թուրքիայի և իր բոլոր դաշնակիցների հետ «ավելի շատ կխորհրդակցի»։

«Մենք մեր բոլոր դաշնակիցների հետ ավելի շատ համակարծիք լինելու որոնումների մեջ կլինենք, սակայն, դրա դիմաց էլ ավելի շատ համագործակցություն կանկնկալենք բոլորից», -ասել է Բարթը։


Արմենպրես

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs