Այսօր հայտարարվեց Միացյալ Թագավորությունում աշխատել ցանկացողների համար բարձր որակավորում ունեցող միգրանտների գնահատման նոր համակարգի ներմուծման մասին։ Նոր Միավորների համակարգի (Points Based System, PBS) Փուլ 1-ը կսկսի գործել հունիսի 30-ից։
Համաձայն PBS համակարգի, Միացյալ Թագավորություն ժամանել կարող են միայն այն միգրանտները, որոնց կարիքը զգացվում է Բրիտանիայում։ Փուլ 1-ի հիմքում ընկած է բարձր որակավորումով միգրանտների ծրագրի հաջողակ փորձը, որի նպատակն է գրավել այն դիմորդներին, որոնք ունեն շատ բարձր որակավորում կամ ցանկություն ունեն գործարարություն սկսել կամ ներդրում անել Միացյալ Թագավորությունում։ Գալիք 12 ամսվա ընթացքում կմշակվեն ուսանողներին, աշխատանքի առաջարկ ունեցող անձանց և ժամանակավոր աշխատողներին վերաբերող փուլերը։
Նոր համակարգի օգտագործումն ավելի հեշտ է։ Դիմորդները կհավաքեն միավորներ ըստ իրենց որակավորումների, նախկին եկամուտների, անգլերենի իմացության, ինչպես նաև իրենք իրենց և իրենցից ֆինանսապես կախյալ ընտանիքի անդամներին ապահովելու կարողության։ Դիմում ներկայացնելուց առաջ նրանք կկարողանան հաշվարկել, արդյոք իրենց հավաքած միավորների քանակը բավարար է բարձր որոկավորում ունեցող աշխատող համարվելու համար։ Նոր համակարգը ավելի պարզ է. եթե նախկինում դիմումի գործընթացը երկու փուլից էր բաղկացած, այժմ այն բաղկացած է միայն մեկ փուլից, ընդ որում նախնական վիզան կտրվի երեք, այլ ոչ թե երկու տարով։
Ըստ Սահմանի և Միգրացիայի նախարար Լայեմ Բըրնի` «Միացյալ Թագավորությունը աշխատելու և զարգանալու համար հրաշալի վայր է այն մարդկանց համար, որոնք ունեն մեզ անհրաժեշտ հմտությունները։
«PBS համակարգը իրեն արդարացրել է Ավստրալիայում, և կարծում եմ լավ կաշխատի նաև Մեծ Բրիտանիայում։ Սա մեր սահմանային անվտանգության մեծ փոփոխության գլխավոր միջոցառումներից է»։
PBS համակարգի ներմուծումը հաջորդում է բրիտանական սահմանի անվտանգության միջոցառումների խստացմանը։ Վիզայի բոլոր դիմորդները այժմ պետք է տրամադրեն իրենց մատնահետքերը, որոնք ստուգվում են տվյալների պետական հիմնապաշարում նախքան վիզաների տրամադրումը, խիստ պատժամիջոցներ են սահմանվել Միացյալ Թագավորության ապօրինի աշխատողների գործատուների նկատմամբ, և ստեղծվել է նոր միասնական Սահմանային համակարգ։ Բացի այդ, ապրիլի 1-ից սկսած այն դիմորդները, որոնք վիզայի հայտ ներկայացնելուց օգտագործում են կեղծ փաստաթղթեր կամ խաբեության են դիմում, մինչև 10 տարի ժամկետով կզրկվեն Մեծ Բրիտանիա մուտք գործելու իրավունքից։
/Tert.am/
2008-06-16
Միացյալ Թագավորության Էմիգրացիոն համակարգի մեծագույն փոփոխությունը 40 տարվա ընթացքում
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario