Դետրոյտ քաղաքի մահմեդական բնակչուհիներ Հեբբա Արեֆը և Շիմա Աբդելֆադիլը պատմել են, որ իրենց արգելել են մոտենալ Օբամային, որպեսզի թեկնածուն կադրում չհայտնվի հիջաբ կրող կանանց կողքին։ Կանայք խիստ զայրացել ու վիրավորվել են իրենց նկատմամբ խտրականություն դրսևորելու կապակցությամբ։
Երկու դեպքում էլ նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի կամավորները մի խումբ մարդկանց բեմ են հրավիրել, որպեսզի վերջիններս տեղ զբաղեցնեն Օբամայի հետևում նրա ելույթի ժամանակ։ Հիջաբ կրող կանանց, սակայն, թույլ չեն տվել բեմ բարձրանալ։
Հեբբա Արեֆին ասել են, որ Օբամայի նախընտրական շտաբը, ելնելով քաղաքական նկատառումներից, չի ցանկանում, որպեսզի թեկնածուն ասոցացվի այնպիսի մարդկանց հետ, ովքեր մահմեդական կրոնին բնորոշ որևէ պարագաներ են կրում։
Օբամայի մամուլի քարտուղարը ներողություն է խնդրել կանանցից և վստահեցրել է, որ կամավորների պահվածքը հակասում է այն սկզբունքներին և հայացքներին, որոնց վրա հիմնված է Օբամայի նախընտրական ծրագիրը։
Նշենք, որ Բարաք Օբամայի շտաբը ամբողջ քարոզարշավի ընթացքում ստիպված է եղել պայքարել այն սուտ լուրերի դեմ, թե, իբր, թեկնածուն իսլամ է դավանում։ Ըստ որոշ տվյալների՝ Օբաման գաղտնի մահմեդական է, ով քրիստոնեական եկեղեցի է այցելում մարդկանց աչքերին «թոզ փչելու» համար։ Ավելին՝ կա նաև կարծիք, որ Օբաման կապված է իսլամական ահաբեկիչների հետ։
/Tert.am/
2008-06-20
Մահմեդական կանանց արգելել են հայտնվել Օբամայի կողքին
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario