2008-06-17

Թուրքիայում հայազգի երաժիշտը դիմել է դատարան` հայկական ինքնությանը վերադառնալու համար

Մալաթիայում հայտնի երաժիշտ Քյազիմ Աքընջըն հայտարարել է, որ արմատներով հայ է և անունն ու կրոնը փոխելու համար հայցադիմում է ներկայացրել Մալաթիայի առաջին ատյանի իրավական դատարան։

Աքընջըն թուրքական DHA գործակալությանն ասել է, որ իր հայ լինելը, անվտանգության նկատառումներով, տարիներ շարունակ թաքցրել է, սակայն, անցյալ տարի հունվարի 19-ին թուրքական ազգայնական շրջանակների կողմից Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո որոշել է վերադառնալ իր հայկական ինքնությանը և կոչվել Սարգիս Ներսիսյան։ Մոր հետ միասին ապրող Սարգիսն ասել է, որ երկար տարիներ ծնողներն իրենց հայ լինելու փաստը վախից թաքցրել են նաև իրենից։

«Մալաթիայում եմ ապրում։ Ծագումով հայ եմ և դրա հետ կապված որևէ խնդիր չունեմ։ Ցավում եմ, որ երկար տարիներ ընտանիքս այդ փաստն ավելորդ վախով թաքցրել է նաև ինձանից։ Ես ցանկանում եմ վերադառնալ իմ արմատներին։ Մարդիկ իմ անձն են սիրում և ոչ թե իմ Քյազիմ կամ Սարգիս կոչվելու համար։ Հայկական ինքնությունս թաքցնելու կամ վախենալու իմաստ չեմ տեսնում», -ասել է Սարգիսը։

Նշելով, որ անունը փոխելու հետ կապված դատական գործընթացը դեռևս շարունակվում է, Սարգիսն ասել է, որ դիմել է նաև Մալաթիայի անձնագրային տնօրինութուն՝ անձնագրի «կրոն» բաժնում «իսլամ» գրառումը «քրիստոնյա»-ով փոխարինելու համար։



/Արմենպրես
/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs