ԱՄՆ—ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, չորեքշաբթի օրը ելույթ ունենալով ԱՄՆ—ի Կոնգրեսում, հայտարարել է, որ ԱՄՆ—ը հանդես է գալիս Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման օգտին։ «Ներկայիս իրադրությունը ոչ մեկի ձեռնտու չէ։ ԱՄՆ—ը գտնում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը պետք է բացվի»,–նշել է Ֆրիդը։ Նրա խոսքով՝ «երկու երկրները զգալիորեն կշահեն ուղղակի առևտրական կապերից, իրենց էլեկտրացանցերի միավորումից, հարաևաններին բնորոշ այլ քայլեր իրականացնելուց»։
«ԱՄՆ—ը նաև պաշտպանում է տարածաշրջանային երկխոսությունը, Հայաստանի և Թուրքիայի համագործակցությունը հետազոտական նախաձեռնություններ իրագործելու, խորհրդաժողովներ անցկացնելու և փոխանակման ծրագրեր իրականացնելու գործում»,–հավելել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Ընդսմին Դենիել Ֆրիդը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների կարգավորումը «կպահանջի հիվանդագին հարցերի լուծում»։ «Թուրքիային անհրաժեշտ կլինի հաշտվելու իր պատմության մռայլ շրջանի հետ՝ ընդունելու օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում 1,5 մլն հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանումը։ Դա դյուրին չի լինելու, ինչպես որ ԱՄՆ—ի համար դյուրին չէր հաշտվելու իր սեփական պատմության մռայլ շրջանների հետ։ Հայաստանն իր հերթին պետք է պատրաստ լինի ճանաչելու գոյություն ունեցող սահմանը, հրաժարվի ժամանակակից Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելուց, ինչպես նաև կառուցողականորեն արձագանքի այն հաշտվողական ջանքերին, որոնք կարող են գործադրվել Թուրքիայի կողմից»,–ասել է ԱՄՆ—ի պետքարտուղարի տեղակալը։
2008-06-21
ԱՄՆ-ը կողմ է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario