2008-06-11

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները կարող են ձգվել 10-15 տարի

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները շատ երկար գործընթաց է, որը կարող է ձգվել ամենաքիչը 10-15 տարի: Այդ մասին Երևանում Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված «Թուրքիայի և Հայաստանի Եվրաինտեգրման խնդիրները» կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Հենրիխ Բյոլի հիմնադրամի համանախագահ Ռալֆ Ֆյուքսը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ բանակցություններ են ընթանում տնտեսա-տեխնիակկան հարցերով և դրանք բավական հաջող են: «Սակայն ազգային փոքրամասնությունների դրության մարդու իրավունքների և խոսքի ազատության մասին հարցերը բանակցություններից դուրս են»,- ընդգծել է գերմանացի փորձագետը: Ռալֆ Ֆյուքսը նաև նկատել է, որ բանակցությունների հաջող ավարտը բացարձակ չի նշանակում Թուրքիայի վերջնական ընդգրկումը Եվրամիության կազմում: «Այդ հարցով որոշում է կայացվում բոլոր երկրների կողմից: Այսօր դրան դեմ են Ֆրանսիան, Նիդերլանդները և Ավստրիան: Ավելին, Ֆրանսիան օրենք է ընդունել, ըստ որի անդամակցությունը Թուրքիային պետք է կարգավորվի համաևրոպական հանաքվեով: Կա ևս մեկ լուրջ խնդիր. 20 տարի անց Թուրքիան կդառնա Եվրոպայի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը և եվրոպացիների համար բարդ կլինի որևէ որոշում կայացնել, հաշվի չառնելով Թուրքիայի կարծիքը: Եվս մեկ կետ. Ստամբուլի և մնացած Թուրքիայի միջև աշխարհընկալման տարբերությունը երկու դար է կազմում, և ես կարծում եմ, որ երկրի բնակչության մեծամասնությունը չի կիսում եվրոպական արժեքները: Եթե դրան գումարենք նաև պետության կառուցվածքի քեմալիստական հիմքերը, ապա պարզ է, որ Թուրքիան չի կարող լինել ԵՄ լիարժեք անդամ», - ասել է Ֆյուքսը:

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs