2008-06-12

Հունիսի 25-ին Ստրասբուրգում կլսվի՞ Հայաստանի հարցը

Համազեկուցողներ Ժորժ Կոլումբիեի և Ջոն Պրեսկոտի հունիսի 16-17-ը Հայաստան կատարելիք այցից հետո պարզ կդառնա` կքննարկվի արդյո՞ք մեր երկրի ժողովրդավարական հաստատությունների վիճակը ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում:

Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողները հաջորդ շաբաթվա սկզբին ժամանելու են Հայաստան` պարզելու` ինչպես են կատարվել ԵԽԽՎ ապրիլիյան նստաշրջանում ընդունված 1609 բանաձևի պահանջները: Այցի ընթացքում նրանք կհանդիպեն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների, ընդդիմության առաջնորդների, ԵԽԽՎ բանաձևի կատարման հարցով աշխատանքային խմբի անդամների, ձերբակալված ընդդիմադիրների փաստաբանների, ՀԿ-ների ներկայացուցիչների և այլոց հետ:


Եթե զեկուցողները այցի վերջում եզրակացնեն, որ էական առաջընթաց չկա բանաձեւի կատարման հարցում, ապա հունիսի 25-ին հրատապ կարգով ԵԽԽՎ-ում կլսվի Հայաստանի հարցը:

Բանաձևում մասնավորապես ասվում է` անհապաղ սկսել մարտի 1-ի իրադարաձությունների անկախ հետաքննություն, անհապաղ ազատ արձակել առերևույթ արհեստական և քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց և անհապաղ վերացնել և ուժը կորցրած համարել " Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին" օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված փոփոխությունները:

" Վեհաժողովը, հետեւաբար, պետք է 2008թ. հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը, եթե մինչ այդ վերոնշյալ պահանջների ուղղությամբ ձեռք բերված չլինի զգալի առաջընթաց" , - նշված էր բանաձևում:

Ի դեպ, արդեն հաստատված է, որ հունիսի 23-27-ը կայանալիք ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում քննարկվելու են Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության վիճակը, Վրաստանի մայիսյան խորհրդարանական ընտրությունները:

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs