2008-06-13

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Շվեդիայի մերժումը կվնասի Թուրքիային

Որևէ իրական պատճառ չկա, որ Շվեդիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հայտարարել է Շվեդիայի հայկական ասոցիացիաների միության նախագահ Վահագն Ավեդյանը, մեկնաբանելով այն փաստը, որ հունիսի 12-ին Շվեդիայի խորհրդարանը 245 «կողմ» և«37» դեմ ձայների հարաբերակցությամբ հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքերով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մերժումը զուտ քաղաքական որոշում է` պայմանավորված Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձգտումով: «Սակայն արդյո՞ք այս որոշումը օգուտ է բերում Թուրքիային: Կամ Շվեդիային: Կամ Եմ-ին: Իմ կարծիքով, նման որոշումները Թուրքիային վնասում են: Ինչպե՞ս մենք կարող ենք Թուրքիայի բարեփոխումների և ժողովրդավարության զարգացման կոչ անել, եթե հանգիստ ընդունում ենք հանցագործությունը քողարկելու և ճշմարտությունը հերքելու փորձերը: Ինչպիսի՞ ժողովրդավարություն են քարոզում Թուրքիայում Շվեդիան և ԵՄ-ն: Ես չեմ կարող պատկերացնել մի հայի, ով չողջուներ Թուրքիայի ժողովրդավարացումը: Դա վերաբերում է և ասորիներին, և հույն երին, և քրդերին: Սակայն նման ազդակները, որը Շվեդիայի խորհրդարանը ուղղեց Թուրքիային, հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բասացաբար են ազդում բաց հասարակությունով երկիր դառնալու Թուրքիայի ձգտումների վրա»,- հայտարարել է Վահագն Ավեդյանը:

Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին ինքը` Վահագն Ավեդյանը, շվեդական խորհրդարանին ուղղված իր բաց նամակում նա ընդգծել է փաստարկների պակասը, որոնք ներկայացված էին հօգուտ հերքման, մասնավորապես, ակնհայտ է, որ Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամները կամ վատ են տեղեկացված առկա տվյալների, կոնվենցաիների, զեկույցների մասին, կամ էլ նրանք պարզապես անուշադրության են մատնում այդ տեղեկատվությունը:

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերի հեղինակներից մեկը` Կանաչների կուսակցության պատգամավոր Մատս Պերտոֆտը հայտարարել է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը ոչնչով չի տարբերվում բնապահպանական խնդիրներից: Մի քանի տարի առաջ գիտնականները չէին կարողանում ընդհանուր կարծիքի հանգել գլոբալ տաքացման հարցերով, սակայն այսօր գրեթե բոլորը ընդհանուր կարծիքի են հանգել: Նույն իրադրությունն է նաև Հայոց ցեղասպանության խնդրի դեպքում: Մինչդեռ, Վահագն Ավեդյանը նշել է, որ Livng History Forum գործակալությունը իր պաշտոնական կայքէջում ընդգրկել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ցեղասպանությունների ցանկում և տեղեկատվություն է տեղադրել հայ ժողովրդի ողբերգրության մասին Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին: «Անհեթեթ է, որ Շվեդիայի կառավարությունն ու քաղաքական գործիչները համաձայն չեն այն ամենի հետ, ինչ քարոզում են»,- հայտարարել է Վահագն Ավեդյանը:

«Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին» արտահայտությունը հաճախ է հնչում թուրքերի և այն քաղաքական գործիչների շուրթերից, ովքեր փորձում են խուսափել Հայոց ցեղասպանության ճանաչումից: Մինչև օրս ես չէի էլ պատկերացնում` որքան ճիշտ է այդ արտահայտությունը: Իրականում, ես համաձայն եմ մեկ բանի հետ. Պատմությունը պետք է գրեն պատմաբանները և ոչ թե քաղաքական գործիչները: Այսօր, այդուհանդերձ, շվեդ խորհրդականները գրեցին պատմության իրենց տարբերակը, որը համապատասխանում է իրենց քաղաքական շահերին և հակասում է պատմաբանների հետազոտություններին: Ես հուսով եմ, որ շվեդ քաղաքական ղեկավարները ուսումնասիրությունները կթողնեն գիտնականներին և իրենց որոշումներում կհիմնվեն գիտնականների ներկայացված փաստերի վրա»,- նշել է Վահագն Ավեդյանը:

Նշենք, որ հունիսի 12-ին Շվեդիայի խորհրդարանը 125 «կողմ» և 37 «դեմ» ձայների հարաբերակցությամբ մերժել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Հունիսի 11-ին շվեդական խորհրդարանում քննարկումներ են անցկացվել, որոնց շրջանակներում քննարկվել է Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից նախապատրաստված մարդու իրավունքների զեկույցը, այդ թվում և 5 ուղղումները, որոնք կոչ են անում Շվեդիայի խորհրդարանին և կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Արդյունքում, խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նաև սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչները մերժել են ուղղումները, հիմնավորելով դա նրանով, որ «տվյալ հարցը չի դիտարկվել որպես ՄԱԿ-ի բանաձև, եթե 1948 թվականի Կոնվենցիան գոյություն ունենար 20-րդ դարասկզբում, ապա Օսմանյան կայսրության հայերի, ասորիների ողբերգությունը առանց որևէ կասկածի կորակվեր ցեղասպանություն, փորձագետները դեռևս միասնական կարծիք չեն հայտնել Օսմանյան կայսրության իրադարձությունների շուրջ, ինչպես նաև դրանց պատճառների և որակման:

Բացի այդ Հայոց ցեղասպանության ճանարումը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի զարգացման վրա»:

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs