2008-06-10

Շվեդիայի խորհրդարան հանրագիր է ներկայացվել, որով կոչ է արվում չխոչնդոտել Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը, Միության նախագահ Վահագն Ավեդյանի նախաձեռնությամբ, 10 լեզուներով մի խնդրագիր է հրատարակվել, հասցեագրված Շվեդիայի խորհրդարանի անդամներին, որով կոչ է արվում ազդել երկրի ԱԳՆ հանձնաժողովի որոշման վրա, որը առաջարկել է խորհրդարանին ու կառավարությանը չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:

«Այսօր Շվեդիան միջազգային ասպարեզում հայտնի է որպես մարդու իրավունքների պաշտպան: Շվեդիայի իշխանությունները պետք է համապատասխանեն այդ հեղինակությանը և հրաժարվեն ցանկացած տիպի ուրացումից: Շվեդիայի կառավարությունը պետք է աշխատի օգնել Թուրքիային դառնալ առավել ժողովրդավարական երկիր, առերեսվել իր պատմության հետ և ճանաչել ճշմարտությունը, այլ ոչ թե զբաղվել ինքնախաբեությամբ: Այսօր հայերի, ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին վկայող փաստերն այնքան ակնհայտ են, որ ոչ մի լուրջ քաղաքական գործիչ չի կարող որպես պատրվակ բերել որևէ հետազոտության արդյունքները և խուսափել այդ ցեղասպանությունների փաստի ճանաչումից:

Հետազոտությունների վրա հիմնված փաստերի ճանաչումից հրաժարվելը համազոր է ժխտման»,- ասվում է ուղերձում:

Փաստաթղքում նաև ասվում է, որ այս դիմումը ստորագրած մարդիկ չեն կասկածում, որ Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իշխանությունների կատարած հանցագործություները քրիստոնյաների և այլ ազգային փոքրամասնությունների դեմ, ցեղասպանություն են: «Չնայած, որ հետազոտությունները պետք է շարունակվեն և կշարունակվեն, սակայն առկա տեղեկատվությունը միանգամայն բավարար է»,- ասվում է կոչ-դիմումում: Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել Հոլոքոսթի և Ցեղասպանության հետազոտությունների ոլորտի 60 ականավոր փորձագետներ: Հունիսի 11-ին Շվեդիայի խորհրդարանում հանդիպում տեղի կունենա, այս հարցը քննարկելու նպատակով:

Հանրագրի տեսքն ամբողջությամբ

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs