Կանադայի Հայ դատի հանզնաժողովի (ANCC) ներկայացուցիչները մայիսի 18-ին Տորոնտոյում մասնակցել են 1916-1923 թվականներին թուրքական կառավարության կողմից իրականացված Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ANCC-ում, արարողությանը ներկա էին Հունաստանի խորհրդարանի ներկայցուցիչները և այլ բարձրաստիճան այրեր:
ANCC-ի գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը կոչ է արել միջազգային հանրությանը տարբերություն չդնել նման հանցագործությունների դատապարտման ժամանակ, ելնելով քաղաքական և տնտեսական շահերից, այլ օրենքի խստագույն կերպով պատժել Թուրքիային և իր հանցակիցներին: ՙԹուրքական կառավարության կողմից իրականացվող հերքման քաղաքականությունը խրախուսվում է միջազգային հանրության լռությամբ: Թուրքիան ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանության, Պոնտոսի հույների ցեղասպանության, ասորիների ցեղասպանության փաստերը, ապօրինի կերպով շարունակվում է Կիպրոսի օկուպացիան, այլև ցեղասպանություն է իրականացնում քրդերի նկատմամբ»,- հայտարարել է Արիս Բաբիկյանը:
ANCC-ի գործադիր տնօրենը նաև նկատել է, որ այսօր անհրաժեշտ է միավորվել և հիշեցնել աշխարհին թուրքական կառավարության կողմից անցյալում և այսօր իրականացվող հանցագործությունները և պահանջել, որպեսզի միջազգային հանրությունը միջոցներ ձեռնարկի Թուրքիայի ռասիզմի և ֆաշիզմի քաղաքականությանը վերջ տալու համար: Թուրքիան բոլոր շանսերն ունի դառնալու մի երկիր, որը կատարել է մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործությունները:
Արիս Բաբիկյանը հիշեցրել է հավաքվածներին, որ ժամանակակից Թուրքիայում գոյություն ունեցող ազգայնամոլությունը, նախապաշարմունքները և քսենոֆոբիան հիշեցնում են այն մթնոլորտի մասին, որը տիրում էր Թուրքիայում 20-րդ դարասկզբում : Նա նաև հավելել է, որ Կանադան և միջազգային հանրությունը կարող են հայտագիր ուղարկել թուրքական կառավարությանն այն մասին, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի որևէ սպառնալիք մարդկությանը և թույլ չի տա ցեղասպանության փաստի հերքման անօրինական արշավ անցկացնել:
2008-06-14
ANCC. Թուրքիան բոլոր շանսերն ունի դառնալու մի երկիր, որը կատարել է մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործությունները
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario