2008-06-09

Հայկական Խաչքարի բացում Ալիկանտեում

Հունվարի 18-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքում 2006-ից գործող տեղի «Հայաստան» միությունը նախագահ Հասմիկ Քոչարյանի գլխավորությամբ և հովանավոր Թևոս Սաֆարյանի նախաձեռնությամբ անցկացրեց Իսպանիայում առաջին հայկական խաչքարի բացման և օրհնության արարողությունը: Վերջինս կատարվում էր Ալիկանտե քաղաքի ծովափնյա Պալմեռա այգում: Արարողությանը ներկա էին Իսպանիայում ՀՀ պատվո հյուպատոս Լուիս Բարբերա Սապատերոն, Ալիկանտեի քաղաքապետ պրն. Լուիս Պիաս Ալպերին, Նիցցա քաղաքի հոգևոր հովիվ տեր Վաչե Հայրապետյանը, Իսպանիայի հոգևոր հովիվ տեր Մասիս Գույումջյանը, Իսպանիայում ՀՀ դիվանագետ Մհեր Բադալյանը, Իսպանիայում գործող հայկական միությունների նախագահները` Բարսելոնից «Իսպանահայեր միության» նախագահ Գայանե Ասիլբեկյանը, Մադրիդից Վահագն Հայրապետյանը, Միսլատայից Արարատ Ղուկասյանը, Մալագայից Վազգեն Հակոբյանը, ինչպես նաև Ալիկանտեի հայ համայնքի ներկայացուցիչները:

Արարողությունն սկսեց լրագրող Արթուր Ղուկասյանը և ներկայացրեց խաչքարի համառոտ պատմությունը, նշելով, որ խաչքարը հայ ժողովրդի պատմության ասեղնագործությունն է: Ներկա գտնվողներին ողջունեց Իսպանիայում ՀՀ պատվո հյուպատոս Լուիս Բարբերա Սապատերոն: Շնորհավորելով հայ ազգի ներկայացուցիչներին այդ պատմական պահի առթիվ, վերջինս նշեց, որ ինքը շատ հուզված է, քանզի Ալիկանտեում դրվող այս խաչքարը հայ ազգի հավատքի խորհրդանիշն է, Աստծո ներկայության խորհրդանիշը:

Իսպանական հեռուստատեսության լրագրողներին տված հարցազրույցում պրն հյուպատոսը նկատեց, թե ինչպես Ալիկանտեի քաղաքապետը նշեց, որ այս հուշարձանը Իսպանիայի և հայ ժողովրդի բարեկամության խորհրդանիշն է: Հյուպատոսը նշեց, որ այսօր Իսպանիայում կա մեծ հարգանք վայելող համախմբված հայկական համայնք: Իսկ վերջում իր շնորհակալական խոսքն ուղղեց Ալիկանտե քաղաքի քաղաքապետ Լուիս Պիաս Ալպերիին հայ ժողովրդին մեծ օգնություն ցույց տալու համար:
Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում:

/ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ/
աղբյուրը` AZG Armenian Daily

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs