Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանը, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված արարողությանը, հայտնել է Կիպրոսի խորհրդարանի աջակցության մասին Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը: «Այսօր մենք հիշում ենք այդ լուրջ հանցագործության մասին, հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին և ևս մեկ անգամ դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործության փաստը»,- հայտարարել է Մարիոս Կարոյանը: Նա կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը և ներողություն հայցել հայ ժողովրդից և ողջ աշխարհից: Մարիոս կարոյանը նաև նշել է, որ Կիպրոսը Հունաստանի խորհրդարանի հետ միասին եղել են առաջինների շարքում, ով դատապարտեց Հայոց ցեղասպանությունը և միջազգային հանրությունից պահանջեց նրա ճանաչումը:
«Մենք չենք խնդրում, չենք աղաչում ճանաչել Ցեղասպանության փաստը: Մենք արդարություն ենք պահանջում ժողովրդավարական մարդկությունից, միջազգային հանրությունից, բոլոր ազգերից և ժողովուրդներից»,- ընդգծել է նա:
Արարողության ընթացքում Հունաստանի նախկին պաշտպանության նախարար Ակիս Ցոկաձոպուլոսը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը հանդիսանում է պարտք պատմության առաջ: Նրա խոսքերով, շարունակելով Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիան` Անկարան պետք է հասկանա, որ եվրաինտերգրման հեռանկարները կախված են Հունաստանի և Կիպրոսի հետ նրա հարաբերություններից: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը, ով կոչ է արել Անկարային ճանաչել հանցագործության փաստը, որը կատարվել է երկրի նախկին կառավարության կողմից, հաղորդում է Financial Mirror-ը:
2008-06-13
Կիպրոսի խորհրդարանի խոսնակը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել ողջ աշխարհից
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario