2008-06-12

Լոնդոնն առաջին տեղում է աշխարհի ամենամեծ ֆինանսական կենտրոնների շարքում

MasterCard-ի անցկացրած հետազոտության համաձայն` Լոնդոնն արդեն երկրորդ տարին անընդմեջ համարվել է աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսական կենտրոնը։ Ցուցակը գլխավորել են եվրոպական և ասիական քաղաքները։ Թույլ դոլարի ազդեցությամբ պայմանավորված` ամերիկյան քաղաքները զիջել են իրենց դիրքերը։ Աշխարհում ամենաբնակեցված և արագ աճող Շանհայն այս տարի բարձրացել է չորս միավորով՝ ցուցակում զբաղեցնելով 24-րդ տեղը։ Լոս Անջելեսը 10-րդ տեղից նահանջել է և հանգրվանել է 17-րդ տեղում։ «Լոնդոնը գերազանցում է աշխարհի մնացած երկրներն ոչ միայն զուտ ֆինանսական ցուցանիշներով, այլև բազմաթիվ այլ հատկանիշներով»,- ասել է MasterCard-ի «Համաշխարհային կենտրոններ» ծրագրի տնօրեն Մայքլ Գոլդբերգը։

MasterCard-ի ներկայացրած ցուցանիշն ընդգրկում է 75 քաղաք։ Քաղաքները գնահատվում են իրավական և քաղաքական, բիզնեսվարման հեշտության, ֆինանսական գործունեության ծավալների, ֆինանսական հաստատությունների առկայության, որպես ֆինանսական կենտրոն ունեցած համբավի և գիտելիքների ավելացման ներդրման տեսանկյունից։ Նյու Յորքն աշխարհում երկրորդն է համարվել, Չիկագոն՝ հինգերորդը, երրորդ տեղում է գտնվում Տոկիոն, չորրորդում՝ Սինգապուրը։ Այս տարի իր դիրքն ամենաշատը բարելավել է Մոսկվան՝ հայտնվելով 51-րդ տեղում։



/«Կապիտալ» օրաթերթ/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs