Հասարակական կարծիքի ուսումնասիրման «Gallup» ծառայության կողմից ԱՊՀ-ի երկրներում անցկացված հարցման համաձայն մեր տարածշրջանում մարդիկ հիմնականում խուսափում են խոսել քաղաքականությունից։
Ինչպես նշված է «Gallup»–ի կողմից տարածած հաղորդագրության մեջ, «հետխորհրդային պետություններում զգալի թվով բնակիչներ զգուշանում են բացահայտորեն արտահայտել իրենց կարծիքը հայտնել քաղաքական թեմաների շուրջ»։Ըստ հարցման տվյալների՝ քաղաքական նյութերի շուրջ իրենց կարծիքը բացահայտորեն հայտնելուց զգուշանում են Ադրբեջանում հարցվածների 60 տոկոսը, Ուզբեկստանում՝ 57 տոկոսը, Լիտվայում՝ 55 տոկոսը, Վրաստանում՝ 54 տոկոսը, Մոլդովայում՝ 63 տոկոսը։
Ամենամեծ թվով զգուշավոր մարդիկ ապրում են Հայաստանում և Տաջիկստանում, որտեղ քաղաքականությունից խուսափում են խոսել յուրաքանչյուր 10 մարդուց 7–ը։ Նշենք, որ 2006-ի համեմատ այդ ցուցանիշը մեր երկրում բավականաչափ աճել է. աղյուսակում հստակ երևում է, որ այն նախկինում կազմում էր 48 տոկոս։
/Tert.am/
0 comentarios:
Publicar un comentario