2008-06-22

Հայաստանը իսպանական ձեռնարկություններին հետաքրքրող տնտեսական հզոր ներուժ ունի

Ասում է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Լուիս Բարբերա Սապատերոն

Շարունակելով եվրոպական ընտանիքին ինտեգրվելու քաղաքականությունը՝ Հայաստանն աստիճանաբար նոր գործընկերներ է ձեռք բերում։
«Հայաստանը և Իսպանիայի Գալիցիա նահանգը գրեթե նույն տարածքային մակերեսը ունեն,–ասում է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Լուիս Բարբերա Սապատերոն։–Այսօր Հայաստանը վերականգնման մեծ գործընթացի մեջ է, որում իսպանական խոշոր ձեռնարկությունները մեծ ներդրում կարող են ունենալ։ Ձեր երկիրը իսպանական ձեռնարկություններին հետաքրքրող տնտեսական հզոր գործոններ և ներուժ ունի։ Եթե ավելացնենք, որ Հայաստանից Իսպանիա հասնելու համար օդանավով ընդամենը չորս ժամ է անհրաժեշտ, ուրեմն երկու երկրների միջև հարաբերությունների մերձեցման հնարավորությունը կարելի է լայն համարել»։ Այժմ մի շարք իսպանական ձեռնարկություններ արդեն որոշ գործարքներ են սկսել։


Պատվո հյուպատոսի հավաստմամբ՝ Իսպանիայի Թագավորությունում գործող հայկական հյուպատոսարանը զանազան առաքելություններով և մշակութային գործունեությամբ, ինչպես նաև կազմակերպչական ձեռնարկներով նպաստում է, որ հզորանան քաղաքական, հասարակական և միջձեռնարկատիրական հարաբերությունները երկու երկրների՝ Հայաստանի և Իսպանիայի միջև։ «Տնտեսական ամուր կապ հաստատելով Հայաստանի հետ՝ ապագայում ավելի հեշտությամբ կդիմակայենք ասիական գոտիների մրցակցությանը»,— նշում է Լուիս Բարբերա Սապատերոն։

Մյուս կողմից՝ քանի որ Իսպանիայում հայկական դեսպանատուն չկա, հյուպատոսարանը նաև պարտականություններն է ստանձնել ընդունելու և սպասարկելու այն քաղաքացիներին, որոնք այցելում են այնտեղ։ Ներկայում Իսպանիայում ապրում է գրեթե 50 հազար հայ. «Հյուպատոսարանը նրանց բոլորի համար ուզում է լինել հարազատ օջախ։ Ի դեպ, այնտեղ կա ընդամենը մեկ պատուհան, որի միջոցով կատարվում են զանազան անհրաժեշտ թղթաբանությունները։ Այսինքն՝ ամեն ինչ կատարվում է առանց ավելորդ քաշքշուկների»,— վստահեցնում է Իսպանիայում Հայաստանի պատվո հյուպատոսը։


/Գագիկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ /

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs