ԱՄՆ–ի կոնգրեսի քննարկման է ներկայացվել բանաձևի նախագիծ, համաձայն որի պետք է կասեցվի Ռուսաստանի հետ միջուկային ոլորտում համագործակցությունը։
Նախագիծը, որը պատրաստել են Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների ականառու օրենսդիրները, քննարկվելու է ԱՄՆ–ի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի կողմից։
Ռուս–ամերիկյան ատոմային համաձայնագրի ընդդիմախոսներից մեկը՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հովարդ Բերմանը նշել է, որ նախագիծը դեռևս չի նշանակում, որ ԱՄՆ–ն սկզբունքայնորեն չի ընդունում վերոնշյալ համաձայնագիրը, բայցևայնպես, մատնանշում է, որ առկա է տվյալ հարցի հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտությունը, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի նախագահ Ջորջ Բուշը կոնգրեսի քննարկման է ուղարկել Ռուսաստանի հետ մայիսի 13–ին կնքված պայմանագիրը՝ այսպիսով սկսելով դրա վավերացման գործընթացը։ Ըստ ԱՄՆ–ի գործող օրենսդրության՝ համաձայնագիրը ուժի մեջ է մտնում, եթե 90 օրերի ընթացքում կոնգրեսը չընդունի այն արգելափակող բանաձև։
Դրա համար երկու պալատները պետք է հավանություն տան բանաձևին՝ մեծամասնության երկու երրորդ ձայներով։
Թերթ.am
2008-06-25
ԱՄՆ–ը կարող է դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ միջուկային ոլորտում
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario