2008-06-22

Կիպրոսի նախագահը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բացմանը

Կիպրոսի նախագահ Քրիստոֆիաս Դեմետրիսը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բացմանը Լառնակայում։

Ինչպես հաղորդում է Famagusta gazette-ը, հուշահամալիրի բացմանը Կիպրոսի նախագահը նշել է հասարակությանը հայերի հետագա ինտեգրման կարևորությունը։ Նա գոհունակություն է հայտնել Կիպրոսի հայ համայնքի հաջող ձեռնարկատիրական գործունեության առնչությամբ, նշելով, որ երկիրը հպարտանում է իր հայերով։
«Այս վայրը չափազանց խորհրդանշական է, քանի որ 1915 թվականին առաջինը հենց այստեղ են հայտնվել հայերը` փրկվելով երիտթուրքերից։ Հուշահամալիրը Կիպրոսի ժողովրդի երախտագիտության դրսևորումն է հայերի բարյացակամության և օգնության համար, ում տունը դարձավ Կիպրոսը», - հայտարարել է հանրապետության ղեկավարը։


/ԱրմԻնֆո/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs