2008-06-25

Միլիոնատերերն ավելանում են

2007թ. արդյունքներով առնվազն 1 մլն դոլար կարողություն ունեցող մարդկանց թիվն աշխարհում հասել է 10,1 մլն մարդու, որը 6 տոկոսով գերազանցում է 2006թ. ցուցանիշը:

Նրանց ակտիվների ընդհանուր ծավալը (չհաշված անշարժ գույքը) ավելացել է 9,4 տոկոսով և կազմել 40,7 տրիլիոն դոլար: Նման տվյալներ է պարունակում Merrill Lynch ամերիկյան ներդրումային բանկի և խորհրդատվական Capgemini ընկերության զեկույցը:
Նախորդ տարվա արդյունքներով` մեկ միլիոնատիրոջը բաժին հասնող միջին կարողությունը գերազանցել է 4 մլն դոլարը, ինչը Merrill Lynch-ի և Capgemini-ի 12-ամյա հետազոտությունների պատմության ընթացքում առաջին դեպքն է:

Ինչպես նշվում է զեկույցում, միլիոնատերերի և նրանց կարողության ամենատպավորիչ աճը գրանցվել է BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) երկրներում:
Ամենամեծ թվով միլիոնատերեր ներկա դրությամբ բնակվում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Գերմանիայում:

/Թերթ.am/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs