Ամերիկացիների 92 տոկոսը խոստովանել է, որ հավատում է Աստծուն կամ գերագույն գաղափարին: Այս մասին են վկայում US Religious Landscape Survey-ի կատարած հետազոտության արդյունքները, որն իրականացվել է Pew Research կենտրոնի կողմից:
Ուշագրավ է, որ գերագույն ուժի գոյությանը հավատում են ոչ միայն այս կամ այն կրոն դավանողները, այլ նաև իրենց աթեիստ համարող քաղաքացիների մի մասը։
Հարցվածների 56 տոկոսը խոստովանել է, որ կրոնը մեծ դեր է խաղում իրենց կյանքում: Հարցման մասնակիցների 58 տոկոսը հայտնել է, որ պարտադիր աղոթում է ամեն օր: Ընդ որում՝ այս խմբի հարցվածների 31 տոկոսը հայտարարել է, որ Աստվածն արձագանքում է իրենց կանչերին առնվազն ամիսը մեկ անգամ, իսկ յուրաքանչյուր հինգերորդը խոստովանել է, որ իր աղոթքների պատասխանը ստանում է ամեն շաբաթ:
Հետազոտության արդյունքները նաև ցույց են տվել, որ ԱՄՆ-ի բնակիչներն ավելի շատ հավատում են դրախտին, քան դժոխքին: Հարցվածների 74 տոկոսը հայտարարել է, որ հավատում է, որ ճիշտ կյանքով ապրող մարդիկ մահից հետո հայտնվում են դրախտում: Դժոխքի գոյությանը հավատում է հարցման մասնակիցների ընդամենը 59 տոկոսը:
/Թերթ.am/
0 comentarios:
Publicar un comentario