Ուորեն Բաֆեթի հետ հանդիպումը` իրավունք ճաշել երկրագնդի ամենահարուստ մարդու հետ, այսօր կվաճառվի աճուրդում: Վաճառքները սկսվել են դեռ կիրակի երեկոյան eBay ինտերնետային աճուրդի կայքում: Խաղադրույքը սկսում է 25 հազար դոլարից: Հաղթողի հետ ճաշը, ում անունը կհայտարարվի ուրբաթ երեկոյան, տեղի կունենա Նյու-Յորքի հայտնի Smith & Wollensky ռեսոտրանում, որը հայտնի է որպես ԱՄՆ-ի լանագույն սթեյքհաուս` ամենանրբաճաշակ բարով: Այս ռեստորանում նվազագույն պատվերը սկսում է մեկ անձի համար 100 դոլարից:
Ստացված գումարը հանձնվելու է Սան-Ֆրանսիսկոյի աղքատների և անօթևաններին օգնելու նպատակով:
Առաջին անգամ չէ, որ Բաֆեթի հետ ճաշը հանվում է վաճառքի: Նախորդ տարի երկու գործարար վճարել էին 650 հազար դոլար ներդրումային շուկայի առաջատարի հետ ճաշի հնարավորության համար, ով անսխալ գուշակում է ներդրումային ամենաշահավետ ոլորտները:
Թերթ.am
2008-06-23
Աշխարհի ամենահարուստ մարդու հետ ճաշն այսօր հանվել է աճուրդի
Publicado por Hayasa en 18:14
Etiquetas: Զարմանազան
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario