2008-06-24

Հայաստանի նախագահը մտադիր է Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան` ֆուտբոլ դիտելու նպատակով

Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ է. հարևան պետությունների միջև 21-րդ դարում չպետք է լինեն փակ սահմաններ:
Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մոսկվայում` Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Ըստ Ս,Սարգսյանի , թուրքական կողմն առաջարկում է ձևավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը:

«Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բաըց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջև: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու և շահարկելու միջոց»,- նշել է նա:

«Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

/ԱրմԻնֆո/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs