Եվրամիության առաջատար երկրները և կազմակերպություները Բրյուսելում տեղի կայացած Եվրախորհրդի գագաթաժողովի ժամանակ ընդունել են Եվրոպական Հարևանության Քաղաքականության ծրագրի շրջանակներում՝ արևելյան տարածաշրջանի վերաբերյալ արված լեհ–շվեդական առաջարկությունը։ Նախագիծը կոչվում է «Արևելյան համագործակցություն»։
«Եվրախորհուրդը համաձայն է զարգացնել ԵՄ անդամ–երկրների և դրանց արևելյան հարևանների տարածաշրջանային համագործակցությունը»,– ասվում է հունիսի 20–ին ընդունված փաստաթղթի մեջ։ Փաստաթղթի նախագծում կա նաև կետ, ըստ որի վիզային ռեժիմը նշված երկրների և Եվրամիության պետությունների միջև դյուրին է դառնալու, իսկ ապագայում, հնարավոր է, մեր տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները հնարավորություն են ստանալու առանց մուտքի արտոնագրի մեկնել եվրոպական երկրներ։
Հիշեցնենք, որ դեռ մայիսին տեղի ունեցած ԵՄ–ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ՝ Լեհաստանը և Շվեդիան առաջարկել էին նոր որակի համագործակցություն սկսել Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ։ Նախաձեռնությունը նպատակաուղղված է ամրացնել միության և իր հարևան երկրների կապերը և դրանցից ոմանց հնարավորության տալ ապագայում անդամակցել ԵՄ–ին։
/Tert.am /
2008-06-22
Եվրոպան խորացնում է համագործակցությունն իր արևելյան հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ
Publicado por Hayasa en 21:08
Etiquetas: Իրադարձային
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario