2008-06-23

Դոնաթելա Վերսաչեն Բարաք Օբամային նվիրել է հագուստի հավաքածու

Մոդելավորող Դոնաթելա Վերսաչեն գարուն-ամառ-2009 տղամարդկանց հավաքածուն նվիրել է ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամային, հայտնում է AP-ն:
Վերսաչեի խոսքերով` հավաքածուն, որի ստեղծմանը նրան ոգեշնչել է սևամորթ սենատորը, նախատեսված է «անկաշկանդ տղամարդու համար, ով կարիք չունի նեղ հագուստ կրել, որպեսզի շրջապատին ցույց տա իր ուժը»:

Ցուցադրումից հետո լրագրողները Դոնաթելային հարցրել են, թե նա ինչ խորհուրդ կտա թեկնածուի նախընտրական շտաբին: Մոդելավորողը խորհուրդ է տվել հրաժարվել փողկապից և ընտրել ազատ ոճի վերնաշապիկներ: Գործակալությունը նշում է, որ Վերսաչեի հավաքածուում բացակայում էին փոսղկապները, իսկ վերնաշապիկների թևքերը ծալած էին:



/Թերթ.am/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs