2008-06-26

Ջոզեֆ Պենինգտոն. Թուրքական հասարակության շրջանում ավելի մեծ պատրաստակամություն կա անկեղծորեն խոսել անցյալի մասին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր հարց է Հայաստանի ու Թուրքիայի, երկու երկրների ապագայի ու տարածաշրջանի կայունության համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենինգտոնը: «Իմ աշխատանքային գործունեության ընթացքում ես երկու երկրներում էլ աշխատել եմ, ուստի ես նաև անձնական հետաքրքրվածություն ունեմ այս հարցում: Դուք գիտեք, որ մենք` Միացյալ Նահանգները վաղուց ի վեր օժանդակել է մշակութային, սոցիալական կապերին, այսինքն այն կապերին, որոնք ներառում են շփումներ թուրք և հայ մարդկանց շրջանում:

Մի օրինակ նշեմ, վաղը երեկոյան ես բացելու եմ Ստամբուլի «Բոսֆոր» քառյակի համերգը Երևանի Կոմիտասի անվան համերգասրահում: Անցյալ շաբաթ Ստամբուլում համերգով հանդես եկավ «Կոմիտաս» քառյակը: Սա պարզապես օրինակներից մեկն է: Մենք կարծում ենք, որ այս կարգի շփումները` համաժողովներ, փոխանակումներ, գիտական բանավեճեր և այլն, նպաստում են հաղթահարել խոչընդոտներն ու առաջընթաց ապահովել քաղաքական գործընթացների համար: Մենք նաև շարունակում ենք աշխատել կառավարությունների մակարդակում` փորձելով խրախուսել կողմերին ձեռնարկելու քայլեր ուղղված տարաձայնությունների հարթմանը: Ու իհարկե հուսով ենք, որ ոչ հեռու ապագայում առաջընթաց կտեսնենք նաև այդ մակարդակում»,-նշել է Պենինգտոնը:

Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիայում աշխատել է 1995-98թթ., 10-13 տարի առաջ, ու կարող է ասել, որ այդ բանավեճի շուրջ փոփոխությունը ներկայումս և այդ ժամանակ հստակորեն տեսանելի է: «Կարծում եմ Թուրքիայի ժողովրդի շրջանում ավելի մեծ պատրաստակամություն կա անկեղծորեն խոսել անցյալի մասին ու ավելի բաց կերպով դիտարկել անցյալի իրադարձությունները: Եթե հետևենք թուրքական լրատվամիջոցներին, կտեսնենք, որ Հայաստանի, Հայաստանի ու Թուրքիայի մասին աշխույժ բանավեճ է ընթանում: Սա Թուրքիայում քաղաքացիական հասարակության ակտիվացման ու ժողովրդավարայնացման առավել բաց գործընթացների համատեքստում է ընթանում:


Իհարկե, դեռ կան խնդիրներ. տարիներ շարունակ մարդիկ են դատապարտվում 301 հոդվածի հատկանիշներով, դեռ կան մարդիկ, ովքեր դեմ են այս քննարկմանը և մարդիկ, ովքեր գնացին բռնության ընդդեմ Հրանտ Դինքի, երբ նա խոսեց այդ ամենի մասին: 2006թ Թուրքիայում աշխատելու իմ վերջին շաբաթվա ընթացքում ես հանդիպեցի Հրանտ Դինքին, ու նրա մոտեցումը այն էր, որ մեզ բոլորիս` հայերի, թուրքերի, միջազգային հանրության համար ամենակարևորն այն է, որ Հրանտը համոզված էր, որ հարաբերությունները բարելավելու միջոցով կարող ենք խրախուսել, որ անկեղծ հայացք նետվի դեպի անցյալը: Ահա այն ուղղությունը, որով մենք փորձում ենք գնալ»,-ասել է ամերիկացի դիվանագետը:

/armtown.com/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs