2008-06-27

Ամերիկայի հայ համայնքն ապասում է Բարակ Օբամայի հաջորդ քայլին դեպի Սպիտակ տուն

Լոս-Անջելեսում անցել է ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Բարակ Օբամայի կողմնակիցների առաջին հավաքը, որին ներկա էին բարերարներ, Հոլիվուդի աստղեր և Լոս-Անջելեսի ավելի քան կես միլիոնանոց հայ համայնքի ներկայացուցիչները: Իր ելույթում նախագայի թեկնածուն նշել է, որ «անհրաժեշտ է շտապ փոխել մթնոլորտը Վաշինգթոնում»: Նա նաև նշել է միավորման կարևորությունը ոչ միայն դեմոկրատական կուսակցության շրջանակներում, այլև ողջ ազգի մասշտաբներում՝ շեշտը դնելով այն կետի վրա, որ ամերիկացիները ընդհանուր նպատակներ ու հույսեր ունեն ինչպես Ամերիկայի, այնպես և ողջ աշխարհի համար:

«Մենք ուրախ ենք լինել Օբամայի հաջողության մի մասը: : Նա ավելի ակտիվ է, քան հանրապետականների, դեմոկրատների, անկախ թեկնածուների մեծամասնությունը, և մեր համայնքը միավորվել է ի աջակցություն Բարակ Օբամայի: Մենք հուսով ենք, որ սենատոր Օբաման կդառնա նախագահ Օբամա»,- ասել է հայ համայնքի ներկայացուցիչ Նորա Հովսեփյանը:

Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի խաղաղօվկիանոսյան բաժնում (ANC-PAC), Լոս-Անջելեսի հայ համայնքը ողջունում է Օբամայի խիստ բարոյական դիրքորոշումը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: «Նա նաև պահանջում է դադարեցնել Հայաստանի շրջափակումը Թուրքիայի և Ադբեջանի կողմից, և հայ համայնքը շնորհակալ է նրան դրա համար: Բարակ Օբաման հանդիսանում է Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, որը պետք է հաստատի Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարիյա Յովանովիչին»,- ասվում է ANC-PAC հաղորդագրությունում:


/armtown.com/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs