2008-06-24

Կազմել են ամենավստահելի քաղաքական գործիչների վարկանշային աղյուսակը

WorldPublicOpinion.org-ն անցկացրել է հարցում, որտեղ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը զբաղեցնում է ամենավստահելի քաղաքական գործիչների շարքում երկրորդ տեղը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունից հետո, իսկ վերջին ութերորդ հորիզոնականը զբաղեցնում է Պակիստանի նախագահ Պերվեզ Մուշարաֆը:
Պան Գի Մունին վստահում են հարցվածների 35 տոկոսը, իսկ Պուտինին` 32 տոկոսը: Ընդ որում, հարցման մասնակիցների 48 տոկոսը չեն վստահում Ռուսաստանի կառավարության ղեկավարին:

Վստահության վարկանիշում երրորդ տեղը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, ով հավաքել է 30 տոկոս: Նրան հաջորդում է Չինաստանի նախագահ Հու Ձինտաոն (28 տոկոս), Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին (26 տոկոս), ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը (23 տոկոս) և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը (22 տոկոս): Մուշարաֆը գտնվում է աղյուսակի վերջին հորիզոնականում ձայների 18 տոկոսով:



/Թերթ.am/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs