2008-06-24

Հրանտ Դինքի դատավարությունն այսուհետև բաց կլինի մամուլի համար

Անցյալ տարի հունվարի 19-ին Ստամբուլի հայալեզու «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստի 18 տարին հունիսի 28-ին լրանալու կապակցությամբ, հուլիսի 7-ին նշանակված դատական լսումը տեղի կունենա մամուլի և հետևողների համար բաց պայմաններում։
Օգյուն Սամաստից բացի, Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանում նույն օրը կլսվի Հրանտ Դինքի գործով ևս 18 մեղադրյալների նկատմամբ հարուցված դատական գործը։

Դատական մեղադրականով, նկատի առնելով հանցագործություն գործելու պահին Սամաստի անչափահաս լինելու հանգամանքը, դատախազությունը նրան 18-ից 24 տարվա ազատազրկման պատիժ է պահանջել։ Բացի այդ, ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և անօրինական զենք կրելու մեղադրանքով դատախազությունը պահանջել է Սամաստի պատիժը երկարացնել 8,5-ից 18 տարի ժամկետով։ Այսպիսով, բոլոր հանցագործությունների համար Օգյուն Սամաստի նկատմամբ 26,5-ից 42 տարվա ընդհանուր պատիժ է պահանջվում, իսկ մյուս 18 մեղադրյալներին` 7,5 տարուց մինչև ցմահ բանտարկություն։



Արմնեպրես

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs