Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման առաջարկը փաստ է, որի հետ պետք է հաշտվել: Այդ մասին հայտարարել է Իսրայել-Ադրբեջան միության` «Ազիզ»-ի գլխավոր տնօրեն Լև Սպիվակը:
«Ես բացարձակ վստահ եմ, որ այդ օրենքը հերթական անգամ չի անցնի, սակայն ես նաև բացարձակ վստահ եմ, որ այն նորից և նորից են առաջադրելու: Եվ ընդ որում, միշտ պահպանվելու է այն ընդունելու հավանականությունը: Իսրաելի բնակչության բացարձակ մեծամասնությունը , այդ թվում քաղաքական գործիչները, այդ հարցին անտարբեր են վերաբերվում, իսկ եթե ավելի ճշգրիտ, ընդհանրապես տեղյակ չեն դրա գոյության մասին: Իսրայելի մամուլը ուշադրություն է դարձրել այդ օրենքին դրա քննարկման ժամանակ տեղի ունեցած սկանդալի պատճառով: Պատմությունը չի ավարտվել: Օրենքը վաղ թե ուշ քննարկվելու է Կնեսետի արտաքին քաղաքականության և պաշտպանության հանձնաժողովում, իսկ դա նշանակում է, որ կարող է վերադառնալ քվեարկության: Եվ անգամ չընդունվելու դեպքում ոչինչ չի խանգարում մեկ տարի անց նորից առաջադրել այն, ինչը և տեղի է ունենում»,- նշել է Սպիվակը: /հաղորդում է 1news.az-ը /
/PanARMENIAN.net/
2008-06-27
Լև Սպիվակ. Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման առաջարկը փաստ է, որի հետ պետք է հաշտվել
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario