«Ուրախությամբ նշեմ, որ շատ լավ թեկնածու ունենք հանձինս դեսպան Յովանովիչի: Կարծում եմ, թեկնածուի հարցում բախտը ժպտացել է Հայաստանին: Մենք սպասում ենք նրա գալստյանը ու նա շատ լավ կաշխատի այստեղ»,-PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենինգտոնը: Նա հիշեցրել է, որ անհրաժեշտ է, որ սենատը հաստատի թեկնածությունը և դրա հետ կապված գործընթացը սկսվում է հինգշաբթի օրը: «Հուսով եմ, որ գործընթացն առանց նշանակալի խնդիրների կանցնի, սենատը կհաստատի դեսպան Յովանովիչի թեկնածությունը, ու դա շուտ կլինի: Կարծում եմ, Հայաստանը արժանի է ունենալու ամբողջականորեն ներկայացված ԱՄՆ առաքելություն, որի կազմում կլինի նաև դեսպան, բայց իհարկե սենատն էլ իր աշխատանքն է կատարելու, որի արդյունքը ես անկարող եմ կանխատեսել: Այնուհանդերձ, հուսով ենք, որ որոշումը կլինի դրական և մենք շուտով դեսպան կունենանք: Դեսպանի գալու համար ամենաշատը թերևս ես ուրախ կլինեմ»,-ընդգծել է նա:
Միևնույն ժամանակ Պենինգտոնը հույս է հայտնել, որ Ռիչարդ Հոգլանդի հետ կապված պատմությունը չի կրկնվի:«Դա բացասական կլինի թե Միացյալ Նահանգների, թե հայ-ամերիկյան հարաբերությունների համար, սակայն դա մեր ձեռքերում չէ, դա սենատի ձեռքին է ու տեսնենք, թե ինչ կլինի»,-ասել է ամերիկացի դիվանագետը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջարկել էր Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որի հաստատումը արգելափակեց սենատոր Ռոբերտ Մենենդեսը Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով: Նախկին դեսպան Ջոն Էվանսը ազատվեց դիվանագիտական ծառայությունից 1915 թ. իրադարձությունները հրապարակավ Հայոց ցեղասպանություն անվանելու պատճառով: Սենատի հանձնաժողովում Մարի Յովանովիչի թեկնածության քննարկումների ժամանակ սենատորներ Մենեդեսը, Բոքսերը եւ Օբաման 8 հարց են տվել թեկնածուին, որոնց նա պետք է գրավոր պատասխան տա: Ներկայումս քվեարկությունը Յովանովիչի թեկնածության վերաբերյալ հետաձգվել է մեկ ամսով:
armtown.com
0 comentarios:
Publicar un comentario