Իսպանիայի խորհրդարանը ճանաչել է խոշոր մարդանման կապիկների կյանքի և ազատության իրավունքը, հայտնում է Reuters գործակալությունը:
Սա առաջին դեպքն է, երբ նման իրավունքներ պաշտոնապես շնորհվում են մարդուց բացի որևէ կենդանու: Տվյալ որոշումն ընդունվել է «Կապիկների մեծ նախագիծ» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ, որը հիմնադրվել է 1993թ., սակայն մինչ օրս աշխարհում ոչ մի երկրում նման հաջողության չէր հասել:
Մոտ ժամանակներս Իսպանիայում օրենսդրությամբ կարգելեն կապիկների վրա փորձեր կատարել, ինչպես նաև նրանց մասնակցությունը կրկեսային և հեռուստատեսային շոուներին: Կենդանաբանական այգիներում կապիկներ պահել կթույլատրվի, սակայն վարչությունը ստիպված կլինի լրջորեն բարելավել նրանց բնակեցման պայմանները:
/Tert.am/
/Tert.am/
0 comentarios:
Publicar un comentario