2008-06-23

Բեն Կարդին. ԱՄՆ-ին պատմական փաստերը հասկացող դեսպան է պետք Հայաստանում

Սենատոր Ռոբերտ Մենենդեզը կտրուկ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության մերժման հարցում և կոչ է արել Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարիա Յովանովիչին արդարացիորեն բնութագրել Օսմանյան կայսրության հայ բնակչության ոչնչացումը որպես Ցեղասպանություն, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի Հանձնախումբը (ANCA):

The Associated Press-ում լույս տեսած «Թեկնածուն հրաժարվում է սպանությունը Ցեղասպանություն անվանել» հոդվածում նշվում է, որ սենատոր Մենենդեզը Հայաստանում դեսպանի պաշտոնի թեկնածուին «հարցաքննության է ենթարկել դատախազի ոճով» Սենատի արտաքին գործերի նահձնաժողովում: Ողջ ՉԼՄ-ներով մեկ տարածված հոդվածում մեջբերվում են ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերը. «Մենք անհանգստացած ենք դեսպան Յովանովիչի մերժումով` բացատրություն տալ վարչակազմի դիրքորոշմանը, որը աջակցում է Հայոց ցեղասպանության մերժման թուրքական քաղաքականությանը»,- ասել է նա լսումներից հետո:


Սենատոր Մենենդեզը, ով երկու անգամ վետո է դրել Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վրա Հայոց ցեղասպանության համար, մանրամասնորեն հարցաքննել է Յովանովիչին, ներկայացնելով Ցեղասպանության ժամանակների Պետդեպարտամենտի պատմական փաստաթղթեր, դրանք համեմատելով նրա հայտարարությունների հետ: Նա թեկնածուին ներկայացրել է որոշ փաստոթղթեր, մեջբերելով Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպաններ Հենրի Մորգենթաուին ու Աբրահամ Էլկուսին և այլ ամերիկացի դիվանագետների, ովքեր այն ժամանակ աշխատում էին տարածաշևջանում և գրում էին հայ բնակչության ոչնչացման մասին: «Ամոթ է, որ դիվանագետը եկել է հանձնաժողով և չի կարող ընդունել պատմական փաստերը, միջազգային ճանաչում ստացած իրականությունը: Եվ ինձ զարմացնում է, որ խոսելով մեկուկես միլիոն մարդկանց մասին, ովքեր սպանվել են, բռնության ենթարկվել, վտարվել են իրենց հայրենիքից և իմանալով, որ ԱՄՆ նախագահը ընդունում է դա, մենք չենք կարող իրերն իրենց անունով կոչել»,- հայտարարել է նա:

«Մենք հուսով ենք, որ դեսպան Յովանովիչը կպատասխանի Սենատի հանձնաժողովի գրավոր հարցերին, որպեսզի պարզ լինի ԱՄՆ շահերն ու ամերիկյան արժեքները ներկայացնելու նրա ունակությունները Երևանում դեսպանի պաշտոնում»,- նշել է Համբարյանը:
Լսումներին նախագահող սենատոր Բեն Կարդինը, ով աջակցում էր Մենենդեզին, նշել է, որ չի հասկանում` ինչպես հայ ժողովրդի ողբերգությունը չի կարող ընդունվել որպես ցեղասպանություն: «ԱՄՆ-ին պատմական փաստերը հասկացող դեսպան է պետք Հայաստանում»,- ասել է Կարդինը:


Սենատոր Բարակ Օբաման կրկին հաստատել է, որ 1915-1923
թվականներին մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունը հանդիսանում է Ցեղասպանություն:



PanARMENIAN.net

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs