2008-06-24

ԵԽԽՎ լիագումար նիստը կքննարկի օրակարգում Հայաստանի իրավիճակի շուրջ բանավեճեր ներառելու հարցը

ԵԽԽՎ Բյուրոյի նիստում որոշում է կայացվել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում Հայաստանի իրավիճակի վերաբերյալ արտահերթ բանավեճեր ներառելու վերաբերյալ։ Այդ մասին հաղորդել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Մեկնաբանելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում իրավիճակի զարգացման առավել հավանական ընթացքը`պատվիրակության ղեկավարը նշել է.

«Ես կանխատեսումներ չեմ անի, կարծում եմ`մեզ կհաջողվի ներկայացնել կատարված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքը»։
Պատասխանելով այն հարցին, թե գոյություն ունի արդյոք ըմռնում այն բանի, որ Վեհաժողովի կողմից ցանկացած պատժամիջոց օգուտ չի բերի Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին`Դ. Հարությունյանը նշել է.

«Կարծում եմ`դա պարզ կլինի բանավեճերից, սակայն մինչ այդ մենք դեռ շատ աշխատանք ունենք կատարելու մոնիտորինգի կոմիտեում, այնպես որ`հիմնականում հարցը կքննարկվի
այնտեղ»։


/ԱրմԻնֆո /

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs