2008-06-25

ԱՄՆ Սենատը որոշել է մեկ ամսով հետաձգել Մարի Յովանովիչին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելու հարցը

ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը որոշել է մեկ ամսով հետաձգել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարի Յովանովիչին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելու հարցը։ Դրա պատճառը, դիվանագետին ուղղված գրավոր հարցերի պատասխանների ուշացումն է։ ԱՄՆ Սենատի անդամ Բարբարա Բոքսերի խոսքերով, վերջնական որոշումը կընդունվի Յովանովիչին ուղղված բոլոր հարցերի պատասխանները ստանալուց և դրանց ուշադիր ուսումնասիրությունից հետո։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուին հարցեր են ուղղել Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջո Բայդընը, սենատորներ Ռոբերտ Քեյզին, Ջոն Քերին եւ ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման։

Բարբարա Բոքսերի այն հարցին, որ եթե Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձինք իրեն հրավիրեն տարածաշրջան, արդյո՞ք կընդունի հրավերը, Մ. Յովանովիչը պատասխանել է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչն ու նրա աշխատակիցները մշտական շփումների մեջ են գտնվում ԼՂ փաստացի ղեկավարության հետ։ Համաձայն ԱՄՆ ներկայիս քաղաքականության, եթե ամերիկացի համանախագահը դա չպահանջի, ես չեմ հանդիպի ԼՂ ներկայացուցիչների հետ»։

Հայաստանի տնտեսական շրջափակումը դադարեցնելու և հարևան երկրների հետ համագործակցությունը վերականգնելու մասին Ջո Բայդընի հարցին Յովանովիչն ասել է, որ Հայաստանի ներգրավումը տարածաշրջանային համագործակցության մեջ ԱՄՆ հիմնական գերակայությունն է։

«Սպիտակ տան վարչախումբը ցանկանում է Հայաստանին ներգրավել Վրաստանի հետ էներգետիկական համագործակցության մեջ և վերջնական արդյունքում կապել Կասպից ծովի նավթագազային պաշարների հետ։ Դա կծառայի Հայաստանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիային։ Սպիտակ տան հետաքրրքություններն ընդգրկում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ազատությունների ընդլայնումն ու ժողովրդավարությունը, հակաահաբեկչությունը, հակամարտությունների խաղաղ լուծումն ու էներգետիկան», -ասել է նա։

Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs